|
Իրավաբան Տաթևիկ Սողոյանը տեղեկացնում է․ «Կալանավորել են անհայտ կորած անձանց ճակատագրերը պարզելու պայքարի մեր ընկեր Սասուն Բադոյանին:
Սասունի որդին` Կարենը բառիս բուն և չարժեզրկված իմաստով հերոսաբար նահատակվել է 44-օրյա պատերազմում: 19-ամյա հրամանատարի բացակայության պայմաններում ստաձնել է դիրքի հրամանատարությունը, միայնակ խոցել հակառակորդի 6 տանկ, 1 «Կամազ» ու կասեցրել բազմաթիվ տեխնիկաների առաջխաղացումը: Հետմահու պարգևատրվել է Մարտական խաչ 1-ին աստիճանի շքանշանով:
Կարենը զինակիցների ենթարկվել է ԱԹՍ ուղիղ հարձակման, որի հետևանքով, ցավոք, առ այսօր որևէ մասունք հայնաբերել չի հաջողվել:
Այդ պատճառով էլ Կարենը մինչ օրս համարվում է անհայտ կորած, իսկ նրա հայրը` Սասունը, մեզ հետ միասին աշխատում է բոլոր անհայտ կորածների ճակատագիրը պարզելու ուղղությամբ:
Պարոն Բադոյանը, սակայն, նահատակների այն ծնողներից չէ, ում առջև խոնարհվում է քաղաքական իշխանությունը, քանի որ ընդդիմադիր է:
Դեռևս 2021թ. Ն. Փաշինյանի Նորատուս այցի ժամանակ չէին ընթերցում Կարեն Բադոյանի անունը նահատակների ցուցակում` պատճառաբանելով, որ «անհայտ կորած» է, իսկ այսօր արդեն, երբ նրա հայրը ընդդիմադիր ուժի պատգամավորի թեկնածու է, նրան կալանավորում են շինծու և ապօրինի մեղադրանքով:
Գործի փաստերի մեջ չեմ խորանում, որովհետև ո´չ գործ կա, ո´չ փաստ, պարզապես կրկին արձանագրում եմ. հասել ենք բարոյականության այն հատակին, երբ պատերազմի օրերին մկան ծակը հազար թումանով առած տղամարդիկ կալանավորում են պատերազմում առյուծի պես կռված մարդկանց»:
Ինչ-որ դատավորներ եզրակացնում են, որ հողի մեջ անհետ ու անհայտ իր որդուն կորցրած մարդը, կարող է ավելի «մեծ վախ» ունենալ և փախչել երկրից»:
|