▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սև ամպերի կուտակում՝ Շիկահողում

 

Երբ 10 տարի առաջ պայքարում էինք «Շիկահող» պետական արգելոցի պահպանության համար, որպեսզի Իրան-Հայաստան այլընտրանքային ճանապարհը չանցնի արգելոցի մեջտեղով, չէինք հավատում, որ կհաղթենք: Եվ արդյունքում նոր ճանապարհի կառուցումը շրջանցեց արգելոցը: 

Սակայն բումերանգի պես այսօր՝ 10 տարի անց նորից հրեշներն՝ որսագողերը, փայտահատներն (հայտնի տարածաշրջանում) գաղտագողի, կամ թեկուզ բացահայտ հայտնվել են արգելոցի ղեկավարվող պոստերին եւ բացեիբաց իրենց ՍԵՎ ԳՈՐԾՆ են անում ամիսներ շարունակ:

 «Շիկահող» պետական արգելոցն այն պահպանվող տարածքն է, որ զրոյից դարձավ տարածաշրջանի ամենալավագույն արգելոցն։ Դա հաստատեցին, թե՛ տեղի իշխանությունները եւ թե՛ միջազգային կազմակերպությունները…. Սակայն այսօր, արդեն  «Շիկահող» պետական արգելոցը, որպես մասնաճյուղ ներառված է «Զանգեզուր» կենսոլորտային համալիր ՊՈԱԿ-ի կազմում:

Երբ Շիկահողի գլխին Դամոկլյան սուր էր կախված, ներկայիս «Զանգեզուր» կենսոլորտային համալիր› ՊՈԱԿ –ի տնօրինողները չգիտես ինչու մկան ծակը մի քանի հարյուր թուման առած պահ էին մտել հեռու - հեռուներում եւ այսօր սուտի անտառից հասկացողներ եւ իբր թե դիպլոմավորված մասնագետներ եւ կանաչի մասին մտահոգվողները սղոցներն ու նագաններն ծոցներում պահած հատում են անտառն եւ նույն անտառում բնակվող կաթնասուններին ու թռչունների սպանդ կազմակերպում (էլ չեմ ասում մնացած էշությունների մասին, որ առանց հասկանալու ծրագրեր են կազմում իրագործելու համար։ Որոշ փաստեր առկա են՝ հարկ եղած դեպքում հրապարակման ենթակա-լուսանկարներ, տեսանյութեր, ձայնագրություններ)…

Այսօր  «Շիկահող» պետական արգելոցում եւ «Սոսու պուրակ» պետական արգելավայրում մնացել են երկու-երեք հոգի, ովքեր ձկան փուշի պես մնացել են ներկայիս տնօրինության կոկորդներին եւ օր շուտ ցանկանում են ազատվել նրանցից՝ մարդկանցից, ովքեր այս երկրի համար, այս երկրի պաշտպանության համար այս երկրի կանաչի համար կյանքներն էլ չեն խնայել, ապրել ու արարել են, ապրել են անտառի կողքին, օրը՝ 24 ժամ, շաբաթը՝ 168 ժամ, ամիսը՝ 720 ժամ, տարին՝ 8760 ժամ, այլ ոչ , թե ոմն Կարեն Կիրակոսյանի պես շաբաթը մեկ, կամ երկու օր լինելով Շիկահողում կարծում է արգելոցից բան է հասկանում, դեռ ավելին հասկանում է «Զանգեզուր» կենսոլորտային համալիր ՊՈԱԿ-ից, որ չգիտես ինչու Շիկահողը տարիներ առաջ ոմն անուղեղի պատճառով հայտնվեց նորաստեղծ համալիրի կազմում:

Ի դեպ հիշեցնեմ, որ «Զանգեզուր» կենսոլորտային համալիր ՊՈԱԿ-ը մինչ օրս կայացած կառույց չէ, իսկ եթե ինչ որ մեկը կարող է հակադարձել ու ինձ ապացուցել, որ համալիրը կայացած կառույց է ուրեմը հալալ լինի իրեն ու ես դրանից հետո ինքս կհրաժարվեմ զբաղվել բնապահպանությամբ…

Ինչ վերաբերում է ամիսներ շարունակ այնտեղ իրականացվող ապօրինություններին ես ինքս կանրադառնամ առաջիկա իմ հոդվածներում, կանրադառնամ տարբեր հատվածներում իրականացված ծառահատումներին, որտեղ վերջին օրերին եղել եմ: Կանրադառնամ՝ «Սոսու պուրակ» պետական արգելավայրի անմխիթար վիճակին եւ այնտեղ այցելած անցանկալի հյուրերին: Կանրադառնամ՝ «Զանգեզուր  պետական արգելավայրի վիճակին եւ լքված պահակակետին եւ այդ տարածքում կառուցվող հիդրոէլեկտրոկայանին եւ ապօրինի որսագողությանը եւ ձկնագողությանը: Կանրադառնամ «Շիկահող» պետական արգելոցի ազդակիր համայնքերի ազգաբնակչության ագրեսիվ պահվածքին եւ այն, որ, ինչ որ կեղտոտ ճանճ դեռ մեկ տարի է, որ ընկել է այդ տարածք ու սկսել է կեղտոտել ամեն ինչ….

Ես այսօր հրապարակում եմ որոշ լուսնակարներ այն տարածքներից, որտեղ հատումներ են եղել։ Ի դեպ, առկա տեղեկատվական տեխնոլոգիանների շնորհիվ պարզ է դառնում, որ ծառերի սպանդը հենց արգելոցի տարածքում են իրականացրել եւ մինչ օրս իրականացնում են (քիչ առաջ տեղեկացա, որ 80 ից ավել հաստաբուն կաղնի է հատվել Կալպեքս սար տանող ճանապարհին՝ Ցուրտաղբյուր կոչված տարածքում, որը ներառված է Արևվիկ ազգային պարկում), ու այլ լքված տարածքներում, որտեղ պետք է որ մեզ հանդիպեին տվյալ պահպանվող տարածքների պահապանները՝ ռեյնջերները, որորնց այդպես էլ չհանդիպեցինք մեր 4 օրյա շրջագայության ընթացում…

Կոչ Բ նախարար Ա. Գրիգորյանին.

Պատասխանատվության հրավիրել հենց Կարեն Կիրակոսյան կոչվածին, քանի որ իր յուրաքնաչյուր ապօրինություններից հետո արդեն մեկ տարի է մշտապես հայտարարում է, որ նա վախենալու ոչինչ չունի, քանի որ ինքը ՆԱԽԱՐԱՐԻ բարեկամն է, եւ նա ինչ անում տեղյակ է պահում ՁԵԶ…

Լրագրող, ագրոէկոլոգ փորձագետ 
ՀՀ բնապահպանության նախարարին կից հասարակական խորհրդի անդամ 

Գալուստ Նանյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին