Գյումրու նորընտիր քաղաքապետ Վարդան Ղուկասյանի երդմնակալության արարողությունը մեկնարկեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի աղոթքով։ «Շնորհավորում եմ բոլորիս Վարդան Ղուկասյանի՝ Գյումրու քաղաքապետությունը ստանձնելու, այս ծանր պաշտոնը, առավել ևս, այս ծանր վիճակում ստանձնելու կապակցությամբ։ Առավել անկեղծ եթե լինենք, շնորհավորելու բան չկա քաղաքապետին, հոգսը բարձեցինք նրա ուսերին։ Այն լուծը, որ ինքը քաշելու է շատ պարտավորեցնող է»,- ասաց Միքայել Սրբազանը՝ նշելով, որ 20 տարի է չի մասնակցում երդմնակալության արարողություններին․ «Մենք միշտ այնտեղ ենք, որտեղ մեր ներկայությունը անհրաժեշտ է։ Կարող էի պատճառաբանել, որ Ավագ շաբաթ է ու չմասնակցեի, սակայն, քանի որ մեր բացակայությունը զանազան ասեկոսեների առիթ էր տալու, ավելի լավ է ներկայության մասին խոսեն, քան թե բացակայության»,- ասաց Միքայել Սրբազանը։ *** |
Ինչպես հայտնել ենք, Գյումրու նորընտիր քաղաքապետ Վարդան Ղուկասյանի երդմնակալության արարողությանը ներկա է նաև Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանը, ով իր շնորհավորական խոսքում նշեց, որ 20 տարի է չի մասնակցում երդմնակալության արարողություններին, սակայն այսօր, առանց որևէ պայմանի, հարկ է համարել ներկա գտնվել․ «Ես ու Վարդան Ղուկասյանը, լինելով բնավորությամբ շատ տարբեր, հակառակ, կարողանում ենք կարևոր հարցերի շուրջ համագործակցել։ Մեր համագործակցության լավագույն պտուղը ձեր առջև կանգնած Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին է, որի վերակառուցման առյուծի բաժինը պարոն Ղուկասյանին է պատկանում, ասել է Հայ Առաքելական Եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանը «Իբրև պատգամ ավգանու անդամներին ասում եմ՝ օգնեք պարոն քաղաքապետին, որպեսզի կարողանա իր գործունեությունը ծավալել։ Եղեք տարբեր, հակառակվեք, քննադատեք, բայց գործի մեջ եղեք համագործակցական, լծակից, օգնե՛ք։ Սա բացականերին առավել է վերաբերվում»,- ասաց Սրբազանը։ |
Սաբոտաժի համար Ստալինի ժամանակ գնդակահարում էին, հիմա ասում եմ` չխանգարե'ք քաղաքապետին. Միքայել Սրբազան
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet
Հասարակություն ավելին

ավելին

ավելին

ավելին

ավելին

ավելին
ավելին