Ռոզի Արմենը երգում է, Միստր X-ը ձայնակցում
Կոմպոզիտոր Արմեն Մարտիրոսյանը տեսանյութ է ներկայացրել ֆեյսբուքյան իր էջում ու գրել է․ «Հարգենք մեր մեջ ապրող լեգենդներին։ Մեծագույն պատիվ է նվագաքցել մի երգչուհու, որի անմահ ձայնը շարունակում է ներշնչել սերունդներին։ Ամեն հնչյունի մեջ կա պատմություն, որն ապացուցում է երաժշտության զորությունը։ Երկար կյանք քեզ, անզուգական Ռոզի Արմեն»։