▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռեժիմը սադրիչների է բերել Բաղրամյան պողոտա. Հիմնադիր Խորհրդարան

Հիմնադիր խորհրդարանի քարտուղարությունը տեղեկություններ է ստացել, որ ռեժիմը սադրանքներ կազմակերպելու նպատակով աննախադեպ քանակությամբ քաղաքացիական հագուստով ոստիկաններ եւ գործակալներ է ներդրել Երեւանի Բաղրամյան պողոտայում տեղի ունեցող բազմահազարանոց հավաքի վայրում:

«Զուգահեռաբար՝ հավաքի դիմացի հատվածում կուտակվում են Ոստիկանության զորքերի եւ այլ ստորաբաժանումների մեծաքանակ ուժեր եւ միջոցներ:

Այս հանգամանքները հաշվի առնելով, Հիմնադիր խորհրդարանի քարտուղարությունը հավաքի կազմակերպիչներին եւ հավաքի վայրում գտնվող ժողովրդին կոչ է անում զգոն լինել եւ միջոցներ ձեռնարկել հնարավոր սադրանքները կանխելու համար:

Մասնավորապես՝ առաջարկում ենք հավաքի տարածքը բաժանել հատվածների, նշանակել դրանց պատասխանատուներ եւ բավարար քանակի կարգադրիչներ, ինչպես նաեւ բարձրախոսների միջոցով պարբերաբար զգոնության կոչեր անել հավաքի վայրում գտնվող ժողովրդին»,- ասվումէ  հայտարարության մեջ:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին