▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պտտահողմ է մոլեգնել

Երեկ առավոտյան Իզմիրի ծովածոցում 2 պտտահողմ է մոլեգնել: Թուրքական «Hürriyet» թերթը տեղեկացնում է, որ  2 պտտահողմն էլ կարճ ժամանակ անց անհետացել են և սկսվել է հորդառատ անձրև: Պտտահողմերը վնաս չեն պատճառել: Իզմիրի նահանգապետարանը բնակչությանը նախազգուշացրել է, որ  օրվա ընթացքում սպասվում են հորդառատ անձրև և փոթորիկ: Նահանգապետարանի հայտարարության մեջ նշվում է, որ ըստ Իզմիրի օդերևութաբանության վարչության վերջին տվյալների, նահանգի արևմտյան շրջաններում տեղացող հորդառատ անձրևն առաջիկա 2 ժամվա ընթացքում ավելի կուժգնանա՝ ընդգրկելով նահանգի կենտրոնական և մյուս շրջանները: Սպասվում է ուժեղ ամպրոպ, կայծակ, փոթորիկ, անձրև, կարկուտ:Նահանգապետարանը քաղաքացիներին խորհուրդ է տվել է լինել ուշադիր և զգույշ, քանի որ  հնարավոր է պայմանների անբարենպաստ զարգացում (հանկարծակի հեղեղումներ, ջրհեղեղ, կարկուտ, կայծակ):

առավոտյան Իզմիրի ծովածոցում 2 պտտահողմ է մոլեգնել: Թուրքական «Hürriyet» թերթը տեղեկացնում է, որ  2 պտտահողմն էլ կարճ ժամանակ անց անհետացել են և սկսվել է հորդառատ անձրև: Պտտահողմերը վնաս չեն պատճառել:
Իզմիրի նահանգապետարանը բնակչությանը նախազգուշացրել է, որ  օրվա ընթացքում սպասվում են հորդառատ անձրև և փոթորիկ: Նահանգապետարանի հայտարարության մեջ նշվում է, որ ըստ Իզմիրի օդերևութաբանության վարչության վերջին տվյալների, նահանգի արևմտյան շրջաններում տեղացող հորդառատ անձրևն առաջիկա 2 ժամվա ընթացքում ավելի կուժգնանա՝ ընդգրկելով նահանգի կենտրոնական և մյուս շրջանները: Սպասվում է ուժեղ ամպրոպ, կայծակ, փոթորիկ, անձրև, կարկուտ:
Նահանգապետարանը քաղաքացիներին խորհուրդ է տվել է լինել ուշադիր և զգույշ, քանի որ  հնարավոր է պայմանների անբարենպաստ զարգացում (հանկարծակի հեղեղումներ, ջրհեղեղ, կարկուտ, կայծակ):

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին