▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Որ ՀՀ դրոշի մեծ չափը ադրբեջանցիներին չջղայնացնի․․․»

Տավուշի սահմանագոտու բնակիչները լրագրողիս դժգոհել են, որ Ադրբեջանի հետ սահմանագոտում, Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհի Կիրանց-Ոսկեպար հատվածում, ճանապարհի եզրի բլրին նախկին մեծ դրոշի փոխարեն զինվորականները տեղադրել են չափերով փոքր դրոշ, որը հարիր չէ դրոշակաձողի մեծ բարձրությանը։ Այս մասին գրել է լրագրող Ոսկան Սարգսյանը։

«Սահմանի այդ հատվածում ադրբեջանցիները չափերով մեծ դրոշներ են տեղադրել, որոնք տեսանելի են շատ հեռվից։ ՊՆ-ն ֆինանսական միջոցներ չունի՞ այդտեղ չափերով մեծ դրոշ տեղադրելու համար, թե փոքր դրոշը տեղադրել են Նիկոլ Փաշինյանի հռչակած «Խաղաղության խաչմերուկի» տրամաբանության շրջանակներում, որպեսզի ՀՀ դրոշի մեծ չափը ադրբեջանցիներին չջղայնացնի»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին