ԵՄ արտաքին գործերի խորհուրդը երկուշաբթի ընդունել է Ռուսաստանի Դաշնության դեմ տնտեսական և անհատական սահմանափակող միջոցների հաջորդ՝ 16-րդ փաթեթը, հաղորդում է խորհրդի մամուլի ծառայությունը։ «Պատժամիջոցների այս նոր փուլն ուղղված է ոչ միայն Ռուսաստանի ստվերային նավատորմի, այլ նաև նրանց դեմ, ովքեր աջակցում են նավթատարների շահագործմանը, ինչպես նաև մեր պատժամիջոցները շրջանցելու համար օգտագործվող բանկերի և քարոզչական միջոցների դեմ», - ասել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Քայա Կալլասը: Հաղորդվում է, որ պատժամիջոցների ցուցակները համաձայնեցվել են 48 անձանց և 35 կազմակերպությունների համար, որոնք «պատասխանատու են Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանը և անկախությանը սպառնացող գործողությունների համար»։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ԵՄ-ն պատժամիջոցների ցանկում ընդգրկվել է նաև Ռուսաստանում բնակվող կատակերգու, դերասան Միխայիլ Գալուստյանը, ինչպես նաև ռուսաստանցի միլիարդատեր Ալբերտ Ավդոլյանը։ *** Ռուս կատակերգու Միխայիլ Գալուստյանը Gazeta.ru-ին տված հարցազրույցում ասել է, որ իրեն պատժամիջոցների ցուցակում ներառելու Եվրամիության որոշումը իր համար անակնկալ է եղել։ Նրա խոսքով՝ ինքն ուրախություն է բերել մարդկանց, սակայն դարձել է հալածանքի զոհ։ «Ինձ համար դա լրիվ անակնկալ էր: Ըստ ամենայնի, եվրոպացի քաղաքական գործիչներին ոչինչ չի մնում ասելու, երբ հալածանքների ու պատժամիջոցների են ենթարկվում մարդկանց ուրախություն ու ժպիտ պարգեւող դերասաններն ու մշակույթի գործիչները, կատակերգուներն ու երգիծաբանները։ Մենք շատ ենք, թքա՛ծ («нас Рать!») ։ Դուք չեք կարող մեզ բոլորիս փակել: Դուք պետք է հոգ տանեք ձեր քաղաքացիների մասին։ Մենք անպայման նորից կտեսնվենք»,– ասել է նա։ Փետրվարի 24-ին Եվրամիությունը հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 16-րդ փաթեթը, ցուցակում ընդգրկվել է 48 մարդ, այդ թվում՝ հեռուստահաղորդավարուհի Յուլիա Բարանովսկայան, շախմատիստ Անդրեյ Կարյակինը։ Պատժամիջոցներ են կիրառվել նաև 35 կազմակերպությունների և ութ ռուսական լրատվամիջոցների նկատմամբ։ |
Միխայիլ Գալուստյանն ընդգրկվել է ԵՄ պատժամիջոցների ցանկում
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet
Շոու-բիզնես ավելին

ավելին

ավելին

ավելին

ավելին

ավելին

ավելին