ԱԺ պատգամավոր Գեղամ Նազարյանը ֆեյսբուքյան էջում գրում է․ «Հենրիխ Մխիթարյանի Ինտերին գոլ են խփում, հայ մեկնաբանն էնպիսի բացականչություններ է արձակում, կարծես աշխարհի առաջնության եզրափակիչում Հայաստանը գոլ է խփել։
Մեսսին գնում է Բաքու, խոնհարվում շահիդների պուրակում, նրա հայ ֆաները ասում են` լավ ա արել, իրան ամեն ինչ կարելի է։
Բարսելոնա ֆուտբոլային ակումբը Բաքվում, արցախցիների տեղահանումից մեկ տարի անց ֆուտբոլի ակադեմիա է բացում, Բարսելոնայի հայ աջակիցները կամ լռում են կամ ասում` մի քաղաքականացրեք ու շարունակում են իրենց համարել Բարսելոնայի երկրպագու։
Մեր աչքի առաջ մեծացած, կայացած Վաչեն Օսկարի է արժանանում, գտնվում են հայեր, այն էլ ոչ քիչ թվով, որ ասում են` իբր էդ ինչ կինո է, այդ ֆիլմը չենք հավանում, Վաչեն ինչ դերասան եւ այլն եւ այլն։
Տեսնես ինչո՞ւ է այսպես»։
Դիտեք նաև՝