▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մենք այն ազգն ենք, որ մարդուն գնահատում է վզի ցեպի, ջնջիլի հաստությամբ և փորի մեծությամբ

Մենք էն ազգն ենք, որ մարդուն գնահատում է վարած մեքենայի, բջջային հեռախոսի մակնիշով, նրա գոլդ համարանիշերով: Նրա վզի ցեպի, ջնջիլի հաստությամբ, նրա փորի մեծությամբ` երբ փորը մի կես ժամ անցնում է, նոր հետո ինքն է երևում…
Ինքը` նորին մԷծությունը…

Մենք էն ազգն ենք, որ մարդուն «գնահատում» է, երբ նա պաշտոն ունի, երբ նա ինչ-որ պաշտոնյայի բարեկամ կամ հարազատ է…Մենք են ազգն ենք, որ ապրում ենք ոչ թե ապրելու, այլ ուրիշներին ցույց տալու համար…

Մի խոսքով…

Ռոբերտ Մելքոնյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին