Երգիչ Էրիկ Կարապետյանն ինստագրամյան իր էջում հայտնել էր, որ ռուսական Առաջին ալիքով հեռարձակվող Անդրեյ Մալախովի «Песни от всей души» հաղորդմանը հնչել է իր «Ոչ ավել, ոչ պակաս» երգը՝ ադրբեջանցի երգիչների կատարմամբ։ Երգը ներկայացվել է որպես ադրբեջանցիների սեփականություն։ Սա առաջացրել էր երգչի զայրույթն, ինչից հետո նա հանդես էր եկել գրառմամբ`նշելով, որ գործը անցնում է դատական դաշտ:
Ինստագրամյան հարթակում և հաղորդման յութուբյան ալիքի մեկնաբանություններում բազմաթիվ մեկնաբանություններից հետո «Песни от всей души» հաղորդման փետրվարի 16-ի եթերից հեռացվել է ադրբեջանցի երգիչների կատարման հատվածը։ Դիտեք 59-րդ րոպեից։
Դիտեք նաև՝ Asekose.am-ի արխիվից