▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լուրջ միջադեպ Բաքվի խաղերում. a1plus.am

a1plus.am-ը գրում է. Բաքվում կայանալիք Եվրոպայի մարզական առաջին խաղերի մեկնարկին դեռ մեկ օր կա, սակայն արդեն լուրջ միջադեպ է տեղի ունեցել մասնակիցների հետ:

Ինչպես տեղեկացնում է Ավստրիայի օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը, այսօր առավոտյան վրաերթի են ենթարկվել երեք ավստրիացի մարզուհիների:

«Մենք ցնցված ենք տեղի ունեցածից: Մարզական գյուղում ավտոբուսը վրաերթի է ենթարկել սինխրոն լողի մեր հավաքականի երեք անդամներին:

Դեպքը տեղի է ունեցել առավոտյան 8:30-ին» – ասված է կոմիտեի հայտարարությունում:

Ծանր վնասվածքներ ստացած երկու լողորդուհիներն անմիջապես ինքնաթիռով տեղափոխվել են Վիենա, իսկ թեթեւակի վնասվածք ստացած երրորդ մարզուհին բժշկական օգնությունից հետո վերադարձել է մարզական գյուղ:

Նյութը`սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին