▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լարված իրավիճակ Սյունիքում. Լիսկան ցրել է հոսանքի թանկացման դեմ բողոքի ցույցը. yerkir.am

Yerkir.am-ը գրում է. Այսօր էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիա է տեղի ունեցել  նաեւ Սյունիքի մարզկենտրոն  Կապանում:

Ինչպես հայտնի դարձավ, ակցիային, որ տեղի է ունեցել  քաղաքապետարանի գիտայգում, մոտ  50 հոգի է մասնակցել: Սակայն եկել են Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը եւ Կապանի քաղաքապետը, ովքեր ահաբեկել են ցուցարարներին եւ ցույցը ցրել:

Կապանցի  Քնար Սրվանձտյանը հայտնեց, որ այս պահին պրոյեկտորի միջոցով փորձում են ցույց տալ, թե  ինչ է կատարվում Երեւանում, սակայն քաղաքապետարանն ամեն կերպ խոչընդոտում է: Նրանք նախ արգելել են տեղադրել էկրանը, ապա հրաժարվել են հոսանք տրամադրել:

Այս պահին ակտիվիստները փորձում են այլ տեղից միացնել պրոյեկտորը:

Նյութը`սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին