Կիրակնօրյա մի ետմիջօրեի, ծեր Վարպետի մոտ,  որտեղ հաճույքով զրուցում էինք կամ, ինչպես Թեոֆիլ Գոթիեն է ասում,  մխրճվում լուրջ նյութերի մեջ, խոսակցություն եղավ սիրո մասին: Ծամծմված մի  թեմա: Գարունն էր դրդողը, որ մատղաշ պարտեզից բարձրանում և կիսաբաց  պատուհանների միջով մտնում էր ներս:
Նոր ծաղկած եղրևանու բույրն էր  զգացվում, նոր ջրած հողի ախորժահոտությունը: Հետո խոսեցին առավոտյան  դրամատիկ պատահարի մասին` մեկ անգամ ևս պատմելով երկու սիրահարների  ինքնասպանությունը:
Այդ առթիվ վիպասան դե Հոռնը, իր մշտական խուլ  ձայնով, որ ասես լիովին համահունչ էր նրա` մոխրի նման գորշ աչքերին, որտեղ  մարմանդ կրակներ կային, հայտարարեց. «Ոչ ոք իսկապես չէր սիրի, եթե թեկուզ  մի պահ չմտածեր իր սիրելիի հետ մեռնելու մասին»:
Ծեր Վարպետը գոչեց.  «Գրողը տանի, դա շաˉտ ռոմանտիկ է»: Իրականում նա էությամբ շատ մոտ էր XVIII  դարին, որպեսզի ըմբռներ կրքի այդ ողբերգական սաստկությունը: Սիրո մեջ նա  ընդամենը հազվագյուտ դեպքերով էր հետաքրքրվում, և նրա համար կինն ընդամենը  թանկագին մի առարկա էր: Սակայն Վալմին, որն այդտեղ էր, առարկեց նրան` ուրիշ  փաստարկ բերելով:
-Ընդհակառակը, դա շատ դ յուրին է բացատրել  գիտականորեն,- առարկեց նա:-Նման դեպքում գործում է ֆիզիկայի ընդհանուր  օրենքը, ուժասպառության բնական երևույթը, ուժասպառություն, որ  ծայրահեղության է հասնում, երբ շատ են սիրում և երբ թույլ սիրահարները չեն  կարողանում այլևս հաղթահարել: Ըստ էության դա լատինացվոց animal tristeն  (տխուր կենդանի) է:
Վալմին դարվինիստ էր: Տեսական իր բացատրությունները  նա ներկայացնում էր գիտական չոր բառերով և դրա հետ մեկտեղ աչքի էր ընկնում  երազատեսի հավատով, խանդավառ հայացքով, ձեռքերի տիրական շարժում ներով, որ  ճանապարհներին դըրվ
ած ուղեցույցների պես մեկնում էր առաջ: Սակայն դե Հոռնը չթողեց, որ պոզիտիվիստական այդ փաստարկով իրեն ճնշեն: Նա ասաց.
-Այնուհանդերձ,  պետք է ընդունել, որ սիրուց հետո եկող այդ տխրության մեջ ոչ թե ջանքերին  հաջորդող սովորական հոգնությունն է, այլ ավելի շատ բոլոր  տոնակատարությունների ավարտից հետո սկսվող մելամաղձությունը, այսինքն`  հոգեբանական մի երևույթ...
-Թող այդպես լինի,- համաձայնեց Վալմին: -Բայց  այդ դեպքում պատճառն այն է, որ հստակորեն չենք գիտակցում Սիրո որոգայթը:  Մարդիկ սկսում են հասկանալ բնության եսասիրությունը, որը մտածում է միայն  իր մասին և իր վերարտադրության մասին: Նրանք վերջապես զգում են, որ զոհն են  դարձել մի խաբկանքի, որն ավարտվում է ցանկությունը բավար արելու հետ: Եվ  դա նրանց վ շտացնում է:
-Ուրիշ բան էլ կա,- պնդեց դե Հոռնը: -Այդ տխրությունը կախված չէ միայն բնազդից: Նա հաճախ շատ գիտակցված է, կատարելապես բանական է...
Եվ  նա նորից դարձավ իր գաղափարին. «Եթե այդքան սիրահարներ ցանկություն ունեն  մեռնելու և ամեն օր ավելի ու ավելի հորդաբուխ սիրո մեջ մեռնում են իսկապես,  ապա պատճառն այն է, որ սերն ու մահն իրար են կապված նմանությամբ, ասես  հաղորդակցվում են ստորգետնյա ուղիներով: Մեկը տանում է դեպի մյուսը: Մեկը  բորբոքում է մյուսին և դարձնում ավելի նրբին: Կասկած չկա, որ մահը գրգռում է  սերը... Եթե ոչ, ինչպե՞ս բացատրել գ յուղացի սիրահարների մոլուցքը` գրկվել  ու համբուրվել
գերեզմանոցի պատի տակ: Եվ դա հատուկ է ոչ միայն պարզ,  այլև նրբին հոգիներին: Մի՞թե Միշլեն, իր հապաղած սիրո նշանածին, որ ասես  փթթող վարդ լիներ, չէր տանում Պեռ-Լաշեզ, լավ իմանալով, որ սիրո մասին  ավելի լավ կխոսի գերեզմանաքարերի
մեջ, մահվան հավերժության առջև:
Ուրիշ  օրինակներ էլ կարելի է բերել: Մարդասպանն իր ոճիրը գործելուց անմիջապես  հետո վազում է դ յուրին աղջիկների մոտ: Նա հեշտասիրության կարիք ունի,  որովհետև մահ է տեսել... Հապա մեր հակումը սգավոր կանանց հանդեպ` մի՞թե  միևնույն բանը չի նշանակում: Խոսքը միայն շիկահերների մասին չէ, որոնք սև  զգեստների մեջ ավելի գեղեցիկ են, ավելի քնքույշ և ավելի թեթև, այլ բոլոր  նրանց, ովքեր սգի մեջ են, և դրանով իսկ գրգռիչ ու գայթակղիչ են դառնում մեզ  համար, որովհետև մահն է նրանց կողքին, նրանց մեջ, և այդպիսով երազում ենք,  որ մահը խառնվի սիրո հետ...»:
Ծեր Վարպետը հետաքրքրված լսում էր`  բարձրացնելով իր գունատ, ասես լուսնի լույսով ողողված դեմքը, որը հիմա  ավելի գունատ էր թվում, որովհետև օրը մոտենում էր ավարտին: Հյուրասրահի անկ  յուններում արդեն մթնել էր: Պատճառը ոչ այնքան իջնող երեկոն էր, որքան սրա  հետևանքով բացված հոգու անմատչելի անկ յունները և այնտեղից տարածվող  խավարը:
Չնայած լուրջ խոսակցությանը, մի թեթև հուզմունք էր համակել  բոլորին: Բոլորը թաղվել էին հիշատակների մեջ: Դե Հոռնը իր երազային ձայնով  ուրվականներ էր արթնացրել: Յուրաքանչ յուրն իր մեջ հարություն էր տալիս  անցյալի սիրելիներին, հիշում անցած ժամերը, հեռավոր օրերի համբույրները:  Ամեն մեկն իր հոգու մեջ մեռած տերևներ տեսավ, հին տապանաքարեր, նախկինում  թափված արցունքների դառնություն: Մինչդեռ կիսաբաց պատուհանից գարունը  լցվում էր ներս, պարտեզի նրբին բույրերը
գնալով ուժգնանում էին...
Վալմին, միշտ հավատարիմ իր տեսակետներին, պատասխանեց.
-Դրանք  այլասերված նրբություններ են: Դա ոչ մի կապ չունի բնազդի կամ բնածին  հատկությունների հետ, ինչպես դուք եք կարծում: Այդ նրբին բաները ծանոթ չէին  նախնական բարքերով ապրող ժողովուրդներին, նրանք կարհամարհեին այդ բաները:  Վայրենիներն այդպիսի բաներ չգիտեն: 
-Այնուամենայնիվ,-առարկեց դե Հոռնը,  -«Երգ Երգոցում» մահն արդեն զուգորդվում է սիրո հետ: «Քանզի հզոր է մահվան  պես, խանդը դաժան է դժոխքի նման»: Բացի այդ,-ա
վելացրեց նա,-ես մի  անգամ սեփական փորձով համոզվեցի, որ նրանց միացնող խորհրդավոր մի  նմանություն կա... Դա իմ անցյալի տարօրինակ պատմությունն է, որը ես հիշում  եմ մի տեսակ սոսկումով: Քսանհինգ տարեկանում մի ընկերուհի ունեի, որին  սիրում էի իր գունատության, գեղեցիկ, ասես ինչ-որ բանից ցնցված տեսքի, նրա  դանդաղ քայլվածքի համար... Ասես ավերակների միջով էր գնում: Նա ապրում էր  մենակ, իր բիրտ ամուսնուց բաժանված: Մի անգամ մորաքույրը, որ դաստիարակել  էր նրան, հոգացել հարազատ մոր պես, եկավ մոտը: Նա եկել էր իր կրտսեր քրոջ  հետ... Մի քանի օր շարունակ մենք չհանդիպեցինք: Վերջապես նա ինձ լուր  ուղարկեց, որպեսզի գնամ հյուրանոց, որտեղ նրանք էին իջևանել: Մորաքույրը  հիվանդ էր: Բարեկամուհիս շարունակ նրա կողքին էր և չէր կարող հեռանալ:  Այնուամենայնիվ, ցանկացել էր ինձ տեսնել և քաջալերվել: Ես գնացի այնտեղ:  Հազիվ էինք առանձնացել հիվանդի սենյակի կողքի սրահում, երբ մի սոսկալի  աղաղակ լսեցինք: Քիչ հետո նա ինձ էր կանչում գոռալով: Մարդիկ երբեք չեն  սխալվում, երբ մահն է գալիս: Ես ամեն ինչ հասկացա և իմ հերթին շտապեցի:  Մահճակալին մի կին էր պառկած` դեմքն արդեն կապտագույն, աչքերը կուլ գնացած,  բաց բերանն ասես մի անցք լիներ, որ հոգու դուրս գալուց հետո
սևացել էր,  իսկ ձեռքերն ընկած էին մարմնի երկայնքով` ինչպես պարտվածի զենքեր: Դուք  կարող եք պատկերացնել այդ մահը հյուրանոցում, մենակ, ակնթարթային, առանց  որևէ մեկից օգնություն ստանալու, առանց որևէ մեկին հրաժեշտ տալու: Հաջորդող  ժամերի ընթացքում իմ սիրուհին ինձ թվաց ազնիվ ու ավելի հանդիսավոր: Նա  գրեթե նույն գունատությունն ուներ և նման էր մեռյալին հսկող արձանի...
Նրա  կրտսեր քույրը բազկաթոռին նստած, կատարելապես ճնշված, լուռ լալիս էր:  Գերագույն պարտականությունները կատարելուց հետո պետք էր դուրս գալ` թաղման  հետ կապված հոգսերով զբաղվելու. մահն արձանագրել, սգո արարողությունները  նախապատրաստել, ազգականներին հայտնել... Սիրուհիս, մի տեսակ քնքշությամբ,  ինքը ցանկացավ զբաղվել ընտանեկան այդ հոգսերով` մյուս բոլորին հեռու  պահելով դրանցից: Ինձ խնդրեց ընդամենը մ նալ կրտսեր քրոջ կողքին, որը  վախենում էր հյուր
անոցի մեռելական հարկաբաժնից...
Ես մի երկար  մթնշաղ անցկացրի նրա հետ: Եվ ահա թե որն է իմ անցյալի պատմության  անըմբռնելի արտառոցությունը: Ես աշխատում էի ամեն կերպ նրան մխիթարել,  քաջալերել այդ որբուհուն: Մարդկային բառերն այնքաˉն անզոր են... Քույրն էլ  զգալով
դա` չէր խոսում: Նա նստել էր կողքիս: Մենք գտնվում էինք այն  սենյակի հարևանությամբ, ուր ոչ ոք չէր համարձակվում ներս մտնել... Ես  ցանկացա լույսը վառել: «Ոչ, պետք չէ, ինձնից մի՛ հեռացեք», -ասաց նա: Եվ նա  ձեռքս բռնեց` ասես շնորհակալություն էր հայտնում, որ կարեկցում եմ, որ  օգնում եմ իրենց այս լքված վիճակում, որ իրենց վիշտն ամոքող մարդկային էակ  կա այստեղ: Արցունքները նրան նմանեցրել էին երեխայի: Եվ ես դրանք լուռ  սրբում էի... Մի պահ նա ձեռքս սեղմեց: Ես, անշուշտ, չէի կարող որևէ վատ բան  մտածել: Նա մոտ եցավ ինձ և հպվեց ուսիս, ասես գլուխը ծանրացել էր  արցունքներից: Մեր մազերն ակամայից քսվեցին, խառնվեցին իրար: Այդ ի՞նչ  կործանաբեր խենթություն էր, որ հանկարծ հրկիզեց մեզ: Այդտեղ, մահվ
ան  այդ բնակարանում, դիակի կողքին, նրա դեմքը դիպավ իմ դեմքին... Հետո, ասես  ակամայից, մեր բերաններն իրար փակչեցին, ինչպես շշի բերանին: Արդ յոք դա  սե՞ր էր: Դա անկարելի էր նման պահին, դա ահավոր մի սրբապղծություն u191 їր,  հրեշավոր մի բան: Բացի այդ, թանձրացող խավարի մեջ, երեկոյան ստվերների հետ  խառնված, ես անորոշ մի բան էի դարձել, տարտամ մի ձև` գրեթե զուրկ  մարդկային կերպարանքից: Ես հասկացա, որ հաշվից դուրս եմ, որ ընդամենը  վաղանցուկ և անհրաժեշտ մոռացումն եմ այս խոր վշտի մեջ:
Նա համբույրի  կարիք ուներ, ինչպես մի թմրադեղի` մորֆին կամ օպիում, պարտադիր մի  ըմպելիք... Նա մոռանում էր այդ կերպ, այլևս ոչինչ չէր գիտակցում, ասես  տրվում էր ինքնահոսի, լքում ինքն իրեն, մատնվում հեշտագին ինքնամոռացման...  Սոսկալի տեսարան էր: Ես դողում էի, ես ամաչում էի: Արդյոք ե՞ս չէի  մեղավորը: Այնպես որ, հետագա օրերի ընթացքում ես չէի համարձակվում նրան  նայել: Բայց հանգիստ, առանց խղճի խայթի, նորից այդ խորհրդավոր տեսքն  ընդունեց, որն արդեն ինձ ծանոթ էր վաղուց` քրոջ հետ ունեցած հազվագ յուտ  հանդիպում ներից: Հետագայում շարունակ միևնույն խորունկ անտարբերությունն  էի տեսնում իմ հանդեպ, ասես ոչինչ չէր եղել: Եվ իսկապես` ոչինչ չէր եղել:  Եվս մեկ անգամ Սերն ու Մահը իրենց մեղսակցությունն էին հաստատել`  խորհրդավոր, աներևույթ ուղիներով իրար կապված... Մահն էր իր հարևանությամբ  գրգռել...
Դե Հոռնը մի պահ կանգ առավ: Բոլորը լուռ էին: Փոքրիկ  հյուրասրահն ասես ընդարձակվել էր: Պատճառը իջած երեկոն էր, որ ջնջել էր  մանրամասները... Դե Հոռնը արագ խոսելով ավելացրեց, ասես վերջ դնելով իր  հուշերին, որոնց երկար պատմությունն ամբողջ ուշադրությունն էր գրավել.
Դա  ամենուր և միշտ այդպես է. Մահ բառը և Սեր բառը հանգում են իրար, ասես մի  լեռան երկու երեսները լինեն: Ահա թե ինչու ասացի. «Ոչ ոք իսկապես չի սիրել,  եթե չի ցանկացել մեռնել իր սիրելիի հետ միասին», քանզի այն կետը, ուր  հանդիպում են երկու
երեսները, լեռան գագաթն է, վճռական պահը: Եվ այդժամ Սերն ու Մահը նույնանում են...
Դե Հոռնը լռեց: Նրա գորշավուն աչքերում, մոխրի գորշության մեջ, կայծերը մարեցին: Լռություն հաստատվեց:
Ծեր  Վարպետը կարծես մտորում էր: Նրա պայծառ միտքը, քննարկման նրա մեթոդը  մերժում էր ընդունել խորհրդավորը: Նա համարձակվեց ներողամտությամբ  հայտարարել.
-Այո, բնության մեջ ծածուկ մղում ներ կան և ուժեր:
Ոչ ոք  չխոսեց: Յուրաքանչ յուրը մտածում էր կյանքի մասին, իր կ յանքի մասին:  Մատղաշ պարտեզից հավերժական գարնան բույրեր էին տարածվում: Փոքրիկ  հյուրասրահն այժմ` երեկոյան խավարով ամբողջովին նվաճված, ավելի տխուր տեսք  ուներ...
Եվ Ստվերն ու Լռությունը միացան, և թվում էր, թե Սերն ու Մահն էին, որ ևս մեկ անգամ միաձուլվեցին:
Պատմվածքը` Ժորժ Ռոդենբախի «Մշուշների ճախարակը» ժողովածուից
թարգմանիչ Ալ. Թոփչյան
      

