▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Քիչ առաջ տեսաք, թե ինչպես են sms-ներով հրահանգներ իջեցվում»․ Արթուր Խաչատրյան

«Քիչ առաջ տեսաք, թե ինչպես են sms-ներով հրահանգներ իջեցվում»,- այս մասին ԱԺ-ում վարման կարգով հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

«Իմ պատկերացումը դա էր, քանի որ մի քանի րոպե առաջ Նիկոլ Փաշինյանը հեռախոսով նկարում էր դահլիճի այս մասը և դրանից հետո Վահագն Ալեքսանյանի մոտ հարց ծագեց մեր խմբակցության քվեարկությունների մասին»,- պարզաբանեց ընդդիմադիր պատգամավորը։

Դիտեք նաև՝

Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ․ «Ընդդիմությունը շտապ վերադարձավ դահլիճ. ահա թե ինչու»։

«Երեկվանից խորհրդարանում Կառավարության զեկույցն ենք քննարկում, ընդդիմությունը չկար, բայց այսօր եկել են՝ քվեարկություններին մասնակցեն, որ պարգևավճարից չզրկվեն, պատկերացնո՞ւմ եք»,- տեսանյութում նշում է Փաշինյանը։

***

Քաղաքագետ Գագիկ Համբարյանն այս առիթով ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ճղճիմ բանսարկուն ընդդիմությանն է նկարում` թե բա եկան, որ պարգևավճար ստանան...
Ա՛յ ողորմելի, ի տարբերեւթյուն քայլիստ֊դավաճանների, նրանից շատերը ստացած պարգևավճարը գոնե բարեգործության վրա են ծախսում...»։

 

info@asekose.am/095519696
Հասարակություն ավելին