|
Իրավապաշտպան Վարդան Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը. «Դիտեցի Տիգրան Պասկևիչյանի ֆիլմը։ Այն ցուցադրելու համար Հանրային հեռուստաընկերությունը նախ պետք է դատարան մտներ, փորձեր դրա ցուցադրումն արգելել դատարանով, ապա հանրային ճնշման ներքո ընկրկեր ու ցուցադրեր։ Պետք է օրվա իշխանության ծառայամիտ կամակատարներն արդարացնեին ֆիլմի ցուցադրման արգելքը, ապա՝ հանրային ճնշման ներքո հեռանային գլխիկոր։ Աշխարհի բոլոր իշխանություններն էլ, որքան էլ դրանք վատը լինեն, ունեն ու ունենալու են պաշտպաններ։ Միշտ էլ կգտնվեն մարդիկ, որոնք հանուն ինքնահաստատման, հանուն մի կտոր հացի, հանուն սեփական բարեկեցության կարդարացնեն գործող իշխանության ցանկացած քայլ՝ կլինի անհամաձայնների գնդակահարություն, կլինի անհամաձայնների դատապարտում, կլինի ցենզուրա, թե սեփական երկրի կենսագրության մեկ հատվածը ներկայացնող ֆիլմի ցուցադրման արգելք։ Գրող, հրապարակախոս, ռեժիսոր Տիգրան Պասկևիչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հանրայինն իր «Յութուբ» ալիքում վերջապես տեղադրեց «Անկախության մեր ճանապարհը» ֆիլմը։ Մի՞թե արժեր հասնել դատարան, դատարանում չլսել ու հաշվի չառնել հարցի լուծման՝ իմ կողմից հնչեցված ամենահեշտ տարբերակը, այն է՝ տեղադրել ֆիլմը «Յութուբ»-ում, եւ փորձել ներկայացնել դա` որպես ՀՀԽ-ի առաջարկած լուծում։ |
«Ֆիլմը դիտողները կհասկանան, թե իշխանություններն ինչու չպետք է ցանկանային այն ցուցադրել». Վարդան Հարությունյան
info@asekose.am/095519696
Tweet
Հասարակություն ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին


