▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիր 4 ընկերների մոտ դեռ չի հաջողվել փաստաբանի մուտքը․ Գոհար Մելոյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիր 4 ընկերների մոտ չի հաջողվել փաստաբանի մուտքը, տրվել է փաստաբանական գործունեությունը խոչընդոտելու մասին հաղորդագրություն, սրա հետքերով դեռ լուծում-արձագանք չկա։ Այս իշխանությունը կռիվ է տալիս ժողովրդավարական արժեքների դեմ, սրան է միտված մարդկանց փոփոխության պահանջը։ Այս մասին հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Մելոյանը։

Ավելին՝ տեսանյութում։

***

Հավելենք, որ Հակակոռուպցիոն դատարանում  կեսգիշերն անց ընթանում է Ուժեղ Հայաստան կուսակցության Արտաշատի գրասենյակից բերման ենթարկվածներից յոթ քաղաքացու գործով դատական նիստը։

Որոշվում է նրանց խափանման միջոցի հարցը։

Հայտնի է, որ Ուժեղ Հայաստան կուսակցության անդամ Հասմիկ Ամիրզադյանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք։

Մյուսների մասով դատական գործընթացը դեռ շարունակվում է։

Ուժեղ Հայաստանը տեղի ունեցողը որակում է որպես իշխանությունների վախի դրսևորում և ակնհայտ քաղաքական հետապնդում։

info@asekose.am/095519696
Հասարակություն ավելին