▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շենքում լսվել են օգնության ճիչեր, բայց ոչ ոք չի միջամտել․ինչ է պատմել հաղորդավարուհի Զառա Ղազարյանը

Հաղորդավարուհի Զառա Ղազարյանը կիսվել է մտահոգիչ պատմությամբ՝ բարձրաձայնելով բռնության և դրա նկատմամբ հասարակության անտարբեր վերաբերմունքի մասին։

Նա պատմում է, որ մի օր իրենց շենքից լսել է կնոջ աղաղակներ, սակայն չի կարողացել հասկանալ՝ կոնկրետ որ բնակարանից են գալիս ձայները, ինչի պատճառով չի հասցրել օգնության հասնել։

Սակայն պատմությունն այսքանով չի ավարտվում։

Ավելի ուշ հաղորդավարուհին պարզել է, որ շենքի որոշ բնակիչներ տեղյակ են եղել, թե ում նկատմամբ է բռնություն իրականացվում։ Բայց փոխարենը դիմելու համապատասխան մարմիններին և փորձելու պաշտպանել տուժած կնոջը, նրանք դիմել են բնակարանի սեփականատիրոջը՝ պահանջելով կնոջը հեռացնել շենքից։

Այս պատմությունը հերթական անգամ ընդգծում է ցավալի իրականությունը՝ հասարակության մի մասի անտարբերությունն ուրիշի ցավի, անվտանգության և հիմնարար իրավունքների նկատմամբ։

Զառա Ղազարյանի բարձրաձայնած դեպքը հիշեցում է, որ լռությունը հաճախ դառնում է բռնության անուղղակի աջակցություն։

Աղբյուրն՝ այստեղ

info@asekose.am/095519696
Շոու-բիզնես ավելին