▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ժողովրդական արտիստի բնակարանից գողացել են նրա ոսկյա մեդալներն ու կոչման պատվավոր մեդալը

shamshyan.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Բազումի բաժին է դիմել Վանաձոր քաղաքի Սոխումի փողոցի բնակիչ, 77-ամյա Հակոբ Ազիզյանը և հայտնել, որ հունիսի 11-12-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ իր տան 2-րդ հարկի պատշգամբի դուռը բացելու միջոցով մտել են տուն և կատարել գողություն:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ստահակները բնակարանից գողացել են ՀՀ մշակույթի նախարարության կողմից Հ. Ազիզյանին պարգևատրած 3 հատ ոսկյա մեդալը, 1 հատ Ֆ. Նանսենի անվան ոսկյա մեդալը, ինչպես նաև ՀՀ ժողովրդական արտիստի կոչման ոսկյա մեդալը:

Հ. Ազիզյանը Հ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասան է: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ: Ոստիկանությունն ու քննչական մարմինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական գործողություններ՝ ստահակին կամ ստահակներին հայտնաբերելու ուղղությամբ: 

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին