Մարտի 5-ին մեծ էկրան կբարձրանա «Վազգեն. Վերջին սպարապետը» ֆիլմը։
Սպարապետ Վազգեն Սարգսյանի մայրիկի՝ Գրետա մայրիկի կերպարը ֆիլմում մարմնավորող Մարջան Ավետիսյանը նշում է՝ շատ դժվար է եղել կերտել մի մարդու, ով շատ կարևոր է եղել ոչ միայն Վազգեն Սարգսյանի համար, այլև՝ հայ ազգի։
«Իզուր չէ, որ ասում են՝ Գրետա մայրիկը բոլորի մայրիկն է։ Եթե Խորեն Լևոնյանին (Սպարապետի դերակատար) փրկում է արտաքին նմանությունը, իմ դեպքում չափազանց դժվար էր, դիմահարդարների և այլ մասնագետների շնորհիվ ենք փորձել ստանալ կերպարը։ Հուսամ, որ կարողացել եմ փոխանցել Գրետա մայրիկի այն մեծ սերը ընտանիքի, որդու և հայրենիքի հանդեպ, որն ունեցել է»,-ասաց դերասանուհին։
Դիտեք նաև՝
Յուրաքանչյուր դերասանի համար դժվար է կերտել պատմական կերպարի՝ լինի դրական, թե բացասական, սակայն դա մեր գործն է, պետք է անենք, լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով «Վազգեն. Վերջին սպարապետը» ֆիլմին՝ ասաց ֆիլմում Վազգեն Սարգսյանի դերակատար Խորեն Լևոնյանը։
Ինչ վերաբերում է Սպարապետի կերպարը կերտելուն՝ Լևոնյանը նշեց, որ դրա համար շատ է աշխատել.«Եթե կարելի է՝ մի քիչ գլուխ գովեմ, մեր մեջ շատ ընդհանրություններ եմ նկատել։
Իրականում մեր ընտանիքների բարեկամությունը շատ վաղուց է սկսվել և ես միշտ ընդհանրություններ եմ գտել։ Փորձել եմ 100 տոկոսանոց աշխատել և ինչքան ուժ ու եռանդ ունեմ, դնեմ այս ֆիլմի մեջ։ Փորձել եմ չկրկնօրինակել, այլ մի փոքր ուրիշ տեսանկյունից անել»։
Դիտեք նաև՝