▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հունան Պողոսյանը վերցրեց ակտիվիստի վարդը

Բաղրամյան պողոտայում վարդեր բաժանեցին նստացույցի մասնակիցներին, նրանցից երիտասարդ մի աղջիկ վարդերը հանձնում էր հերթապահող ոստիկաններին, գրում է IRAVABAN.net-ը: Նրանցից ոմանք վերցրեցին վարդերը, մյուսները մերժեցին ընդունել աղջկա նվերը:

Ոստիկանության պետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը ոստիկանական պատի ետևից մոտեցավ ակտիվիստին, վերջինս նրան հանձնեց հերթական վարդը, պարոն Պողոսյանն վերցրեց ծաղիկը, միաժամանակ այն վերադարձրեց աղջկան` որպես հարգանքի ժեստ:

Ոստիկանության պետի առաջին տեղակալը նաև հորդորեց մյուս ակտիվիստներին չշփվել հերթապահող ոստիկանների հետ, քանի որ նրանք ծառայություն են իրականացնում:  

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին