▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հեռուստահաղորդավարը պատմել է, թե ինչու՞ է արգելում Ժաննա Ֆրիսկեի որդուն հանդիպել տատիկին և պապիկին

Հեռուստահաղորդավար Դմիտրի Շեպելևը, որը մեծացնում է իր և Ժաննա Ֆրիսկեի 13-ամյա որդուն, պատմել է նրա՝ ծնողների հետ տարիներ շարունակվող կոնֆլիկտի մասին։ Ֆրիսկեի մահից հետո՝ գլիոբլաստոմայից, Շեպելևը արգելել է նրանց տեսակցել թոռանը՝ մտահոգված նրա անվտանգությամբ։ Նա բացատրել է, որ հարաբերությունները Ժաննայի ծնողների հետ միշտ լարված են եղել, իսկ նրա հայրը մեղադրել է նրան թանկարժեք բուժումը չվճարելու մեջ։

 Կոնֆլիկտը խորացել է, երբ Ժաննայի ծնողները փորձել են ուժով վերցնել Պլատոնին։ Շեպելևի խոսքերով՝ պապիկը նախ դանակով հարձակում է կատարել նրա վրա, իսկ հետո նրանց վրա հարձակվել են մի խումբ մարդիկ, որոնցից երկուսը գտնվում էին փախուստի մեջ։ «Պլատոնը կրկեսային շունիկ չէ, որ նրան ցույց տան։ Թող շփվեն, բայց առանց շոուի», - ասել է հեռուստահաղորդավարը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին