Մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Ամենակարճ կենսագրությունը...
Զանգ Նարա Շլեպչյանից․
-Արմե՛ն ջան, ինչ որ էլեկտրոնային պարբերականից իմ կենսագրությունն են ուզում՝ word-ով ։
- Թելադրեք․․․արագ հավաքեմ՝ ուղարկենք,-ասացի ես։
Թելադրեց։
- Ծնվել եմ, փոքր ինչ մեծացել, ընդունվել եմ աշխատանքի հեռուստատեսությունում և մինչ օրս աշխատում եմ այնտեղ...
-Ե՞վ․․․,- զարմացած հարցրի նրան։
-Կարևորը տողերի քանակը չէ, այլ «տողատակերն» ու բովանդակությունը... այդքանը բավակա՜ն է, ուղարկի․․․
Այսօր սիրելի Նարա Շլեպչյանի ծննդյան տարեդարձն է։
Այդ կապակցությամբ Ավետ Բարսեղյանը Ալեքսանդր Աճեմյանի հայտնի երգին Նարա Շլեպչյանի մասին նոր բառեր գրեց,
մաեստրո Երվանդ Երզնկյանը նավագախմբով ձայնագրեց,
Էրիկ Կարապետյանն էլ սիրով երգեց հոբելյարին նվիրված երգի նոր տարբերակը։
Իսկ ռեժիսոր Արսեն Առաքելյանը երգը պատկերավորելիս սիրելի հեռուստալեգենդի անցած ճանապարհի հիշարժան ու հետաքրքիր դրվագներն արձանագրեց ։
Ես էլ շնորհակալ եմ բոլորին, որ միացյալ ուժերով հետաքրքիր շնորհավորանք պատրաստեցինք մեր ժամանակի հեռուստաթագուհու՝ Նարա Շլեպչյանի համար։
Սիրով ու ջերմությամբ շնորհավորում ենք»։
Դիտեք նաև՝