▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայկական ֆեյսբուքի զավեշտներից մեկը

 

Ստանում եմ լեցուն ընկերության հղումներ աբսուրդի հասնող ծածկանուններով՝ « դուխով տղա» «կզցրած ունենք» «կատղած ազգ»  «պրծում չունեք» «մեծն Տիգրան» «փոքր Մհեր» և այլն և այլն: Բացում եմ պրոֆայլերը, մեջը տորիչելյան դատարկություն, մկներն են պարում, ոչ մեկ տեղեկություն կամ նկար իր մասին: Որպես կանոն բոլորին պատասխանում եմ՝ «ես ֆեյքերի հետ չեմ ընկերանում»: Մեկ էլ այն կողմից, բա ես ֆեյք չեմ, պռոստը լուրջ գործ եմ անում, իսկ վիճակը ընենց ա, որ չեմ ուզում վառվեմ: 
    Եվ գնալով շատանում են այս «հեղափոխականները» ու ֆեյսբուքը ողողում «քաջ Նազարի» իրենց անուններով և մտածողությամբ, որոնց ամենամեծ «գործը» հաճախ սեռժիկին քրֆելուց այն կողմ չի անցնում: Է՜ լավ, մարդ Աստծո, սեռժիկի երեսն արդեն քֆուր է, արժի դրա համար ճոռոմ-ճոռոմ անուններով պռոֆայլեր բացել ֆեյսբուքում և մարդկանց անհանգստացնել: Իհարկե պատահում են նաև այնպիսիները, որոնք չաթով կապնվում, բացատրում են իրենց քայլի իմաստը, անկեղծանում և նույնիսկ իրենց անունն ասում: Սակայն հիմնականում, պիստոնով վրադ են հարձակվում իրենց ֆեյք անվանելու համար, իսկ երբ «աբառոտկա» ես տալիս ու ջանը տրորում՝ ծլկում են, անհետ կորում:
    Հետաքրքիրն ինչ է, որ աղջիկները չեն գնում այս քայլին, ասենք «Մայր Հայաստան» հեղափոխական ծածկանվան տակ հանդես չեն գալիս, թեև իրենց դուխով և գործունեությամբ տղաներին բնավ չեն զիջում: Անի Զախարձանն անգամ, որն հայտնվում է ամենաթեժ կետերում, հանդես է գալիս իր դեմքով և կուսական անունով:
   Տղերք ջան թարգեք, սիրուն չի, ֆեյսբուքը արժեզրկում եք, լրջությունը կորցնում, մարդկանց և ձեր ժաանակը իզուր վատնում: Երկրի Ազատության համար պայքարի ելած մարդը մահապարտի կարգավիճակ պետք է ունենա, այլ ոչ թե կակոյ նիբուծ թարս խիյարին քրֆելու համար ֆեյսբուք զբաղեցնի...

 

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին