▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանի քաղաքական վիճակը, մարդկանց բացասական մտածելակերպը խեղդում ա․․․Բլոգեր Էվիկ

Բլոգեր Էվիկը՝ Էվելինա Խանոյանը, իր ինստագրամյան էջում հոլովակ է հրապարակել իր ֆոտոսեսիայից և նշել, որ այս տարի դառնում է 30 տարեկան և չի վախենում խոստովանել․

«Ինչքան շատ աշխատում եմ, էդքան շատ ծախսում եմ, գրեթե չեմ կարողանում գումար տնտեսել:

Ինձ հաճախ մոտիվացնում ա, երբ տեսնում եմ ուրիշներից ինչքան շատ ջանք ա պահանջվում անելու մի բան, ինչը ինձ շատ հեշտ ա տրվում:

Ես միշտ մտածել եմ, որ չեմ կարող մեքենա վարել, քանի որ մեր տանը հաճախ ծաղրել են կին վարորդներին:

Եթե դու իմ ընկերն ես և շատ ջերմ ես էն մարդկանց հետ, ովքեր ինձ ցավեցրել են, դու իմ ընկերը չես:

Ես շատ կապված եմ իմ լսարանի ու իմ աշխատանքի հետ ու հաճախ հուզվում եմ ձեր նամակներից, իմ լսարանը մեծապես փոխել է իմ կյանքի հունը:

Ատում եմ պատասխանել նամակների, շատ մարդիկ ինձնից նեղացել և դադարել են շփվել ինձ հետ այդ պատճառով:

Հայաստանում ապրելը ինձ շատ դժվար ա տրվում, կյանքի որակը, քաղաքական վիճակը, օդը, մարդկանց բացասական մտածելակերպը խեղդում ա, գրեթե ամեն օր ներքին պայքար ա գնում գլխումս, որ շարունակեմ մնալ ստեղ ու չտեղափոխվեմ:

Շատ վախենում եմ ամուսնությունից և երեխա ունենալուց, չեմ ուզում կորցնեմ իմ լիարժեք անհատականությունն ու ազատությունը»:

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին