ԱՄՆ-ում պսակադրության ժամանակ հարսնացուի զգեստի փեշին բառիս բուն իմաստով «ամրացված» է եղել նորապսակների մի քանի ամսական դուստրը: Լուսանկարների տարածումից հետո նման «նորարությունը» բավական մեծ քննադատությունների է արժանացել, սակայն նորահարսի պնդմամբ հարսանեկան զգեստը հատուկ ձևափոխվել էր` երեխային այնտեղ «տեղադրելու» համար և իրենք վաստահ էին, որ որևէ բան երեխային չի պատահի: Ըստ նորապսակների` անկախ ամեն ինչից իրենց երեխան գտնվում է Աստծո պաշտպանության ներքո:




