▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հանցագործին դատում է այն պետության դատարանը, որտեղ որ իրականացվել է հանցագործությունը

Այդ անասուն վիժվածքին պետք է դատեն Հայաստանի իրապահ մարմինները։ Ու ոչ մի կապ չունի, թե նա որ երկրի քաղաքացի է։ Բոլոր միջազգային կանոններով հանցագործին դատում է այն պետության դատարանը, որտեղ որ իրականացվել է հանցագործությունը։ Ավելին, 102 ռազմաբազայի վերաբերյալ հայ-ռուսական միջպետական պայմանագրի համաձայն այդ ռազմաբազայի ծառայողների օրինազանցության դեպքում բոլոր նախաննական և այլ գործողություններն իրականացնում են ՌԴ իրավապահ մարմինները միայն այն դեպքում, երբ հանցագործությունն իրականացվել է ռազմաբազայի տարածքում։ Ռազմաբազայից դուրս կատարված բոլոր հանցամքների բացահայտման և դատական պրոցեսների իրականացման տերն ու տիրականը պետք է լինի բացառապես ՀՀ իրավապահ համակարգը։

Կարեն Քոչարյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին