▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Համալիրը լեփ-լեցուն էր. Թաթուլի համերգն էր

Համալիրը լեփ-լեցուն էր. Թաթուլի համերգն էր

***

Ապրիլի 19-ին, ժամը 19:00-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ ճանաչված երգիչ Թաթուլ Ավոյանի հոբելյանական մենահամերգը՝ «Թաթուլ և ընկերներ» խորագրով։ Համերգը նվիրված էր նրա 60-ամյակին։

Երեկոյի ընթացքում Թաթուլ Ավոյանը ներկայացրեց իր ամենահայտնի երգերը, այդ թվում՝ «Դառնացել է այս աշխարհը», «Խաչին մոտ», «Մայրիկ», «Քեֆ-քեֆ», «Ջան Հայաստան», «Պապիկ եմ դարձել», «Իմ ախպերս», «Աստղերը վառ երկնքում», «Սրտի բանալի» և այլ սիրված կատարումներ։​

Համերգին մասնակցեցին նաև Թաթուլի ընկերները՝ հայ երաժշտության ճանաչված ներկայացուցիչներ, ովքեր հանդես եկան անակնկալ ելույթներով։ Նրանց շարքում էին Էմիլ Պողոսյանը, Նանան, Վլեն, Կամո Սեյրանյանը, նրա որդին՝ Լևոն Սեյրանյանը, DJ Davo-ն, երգիչ Մանչը, Մարի Կիրակոսյանը, Վահան Զաքարյանը, Կարեն Գևորգյանը, Սպարտակ Առաքելյանը(Հրազդանցի Սպոն), Գագիկ Ստեփանյանը և այլոք։

***

«Կապիտուլյացիան սա է»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է դիրիժոր Վարդան Հակոբյանը՝ անդրադառնալով Թաթուլ Ավոյանի համերգից հետո տարածված տեսանյութին։

Հիշեցնենք՝ համերգը ապրիլի 19-ին էր, Մարզահամերգային համալիրում։

Դիտեք նաև՝

 

Ռազմական փորձագետ Վան Համբարձումյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ես ճի՞շտ եմ հասկանում, որ Կարեն Սերոբի Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, Թաթուլի համերգն է տեղի ունեցել։
Եվ արդյոք ես ճի՞շտ եմ հասկացել, որ բազմահազարանոց հանդիսատես է այնտեղ հավաքվել։
Մեկդ արձագանքեք հասկանամ, համացանցում տարածված տեսանյութերը, որտեղ պատկերված է բազմահազարանոց հանդիսատես, դա իրականությո՞ւն է։
Պատերազմի մեջ գտնվող Երկրի, Պետության քաղաքացիներ, պատերազմ պարտված, տանուլ տված երկրի քաղաքացիներ, մի ազգի ներկայացուցիչներ, որտեղ ողբը, տառապանքը ամեն քայլափոխի հանդիպում է, 44-օրյա լայնածավալ, լայնամասշտաբ պատերազմի, դրանից հետո բազմաթիվ սահմանային ռազմական գործողությունների, բախումների արդյունքում զոհվածների հարազատների տեսքով, անհայտ կորած զինծառայողների հարազատների տեսքով, անհայտ կորած կամավորականների հարազատների տեսքով, գերեվարված զինծառայողների հարազատների տեսքով, գերեվարված կամավորականների հարազատների տեսքով, բազմահազար հաշմանդամների տեսքով, որոնք անդամալույծ և հաշմանդամ են դարձել պատերազմի, ռազմական գործողությունների Ժամանակ:
Մի Պետության, մի Երկրի քաղաքացիներ, Հասարակության անդամներ, մի Ազգի ներկայացուցիչներ, որը այս պահին Ադրբեջանի Հանրապետությունում ունի զգալի քանակով ռազմագերիներ, դրան գումարած նվաստացուցիչ, ստորացուցիչ դատավարությունը
Լեռնային Ղարաբաղի նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձանց նկատմամբ, մի Ազգի ներկայացուցիչներ, որոնք անցել են նվաստացուցիչ կապիտուլացիայի միջով, մի Ազգի ներկայացուցիչներ, որին այս պահին հակառակորդ պետության կողմից թելադրվում են, պարտադրվում են նոր նվաստացուցիչ, ստորացուցիչ նախապայմաններ, պայնաններ, ընդհուպ սահմանադրության մեջ փոփոխությունների տեսքով, մի Պետության, Երկրի քաղաքացիներ, որի տարածքային ամբողջականությունը խախտված է, որը կորցրել է առնվազն 150 քառակուսի կիլոմետր տարածք, ընդ որում, Միջազգայնորեն ճանաչված, Ինքնիշխան տարածք, մի Ազգի ներկայացուցիչներ, որը ամբողջությամբ կորցրել է Լեռնային Ղարաբաղը, դրանով զրոյացրել, հավասարացրել զրոյի 30 տարվա Հայ Ժողովրդի տառապանքը, մարդկային կորուստները, նյութատեխնիկական կորուստները, ֆինանսական ներդրումները, 30 տարվա տնտեսական, արդյունաբերական, ֆինանսական շրջափակումը, 30 տարի Հայ ժողովուրդը ունեցել է զոհեր, վիրավորներ, որոնցից շատերը ողջ կյանքում դարձել են հաշմանդամ, անդամալույծ, ունեցել է անհայտ կորած զավակներ, գերեվարված զավակներ, այդ ամենը հանուն Լեռնային Ղարաբաղի, որը ընդմիշտ կորցրել է, ամբողջությամբ, մի Ազգի ներկայացուցիչներ, որը ունի 150000 տեղահանված, արտագաղթաց զավակներ Լեռնային Ղարաբաղից, որոնց մեծ մասը այս պահին չունի մշտական բնակության վայր, ապրուստի նվազագույն միջոցներ, մի Ազգի ներկայացուցիչներ, մի Պետության, Երկրի քաղաքացիներ, որը այս պահին գոյամարտ է վարում հանուն Իր Տարածքային ամբողջականության, Պետականության, Անկախության, Ինքնիշխանության համար:
Ինչպես կարող են նման Պետության, Երկրի քաղաքացիները հանուն ռաբիզ երաժշտություն ունկնդրելու, այն էլ կենդանի ռաբիզ երաժշտություն, այպես, այս ահռելի մարդահոսքով լցվեն Կարեն Սերոբի Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր, այն էլ Ծիծեռնակաբերդից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա, այն էլ Ապրիլի 24-ից առաջ, Ապրլի 24-ի նախաշեմին:
Ապրիլի 24, որը համարվում է, խորհրդանշում է Հայոց պատմության ամենաողբալի օրերը, Հայոց պատմություն ամենաողբալի էջերը:
Կեցցեք հարգելի հայրենակիցներ!!!!!!
Ես կարծում էի, որ այլևս ոչինչ չի կարող ինձ զարմացնել, պարզվեց, որ դա այդպես չէ!»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին