▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արման Ծառուկյանը հաղթեց Դեն Հուքերին

Դիտեք նաև՝

Տեսանյութն՝ Asekose.am-ի տելեգրամյան ալիքում

Քաթարի մայրաքաղաք Դոհայում անցկացված խառը մենամարտերի UFC 265 մրցաշարում թեթեւ քաշային կարգում (70 կգ) UFC դասակարգման առաջին համար Արման Ծառուկյանը (Հայաստան) մենամարտեց դասակարգման 6-րդ համար Դեն Հուքերի (Նոր Զելանդիա) հետ եւ հաղթեց խեղդող հնարքով:

Արման Ծառուկյանը երկրորդ ռաունդի երկրորդ րոպեում մրցակցին տապալեց գետնին, իրար հաջորդող հարվածներից հետո խեղդող հնարքով ավարտեց մենամարտը:

Հայ մարտիկը օկտագոն դուրս եկավ հայկական զուռնայի հնչյունների ներքո: Նրան մարզադահլիճում աջակցում էին մեծ թվով հայ երկրպագուներ Հայաստանի եւ Արցախի դրոշներով: Ծառուկյանին մարզադահլիճում աջակցում էին նաեւ ըմբշամարտի Հայաստանի հավաքականի առաջատարներ Արթուր Ալեքսանյանը, Մալխաս Ամոյանը եւ Արսեն Հարությունյանը: Օկտագոն դուրս գալուն պես ամբողջ դահլիճը վանկարկում էր Արման Ծառուկյանի անունը:

Արման Ծառուկյանը դարձավ չեմպիոնական տիտղոսի հավակնորդ։

Արման Ծառուկյանը խառը մենամարտերում տարել է 22 հաղթանակ, որից 9 նոկաուտով եւ կրել 3 պարտություն:  Նոր Զելանդիան ներկայացնող Դեն Հուքերը 35 տարեկան է: UFC-ում ունի 24 հաղթանակ 12 պարտություն

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Սպորտ ավելին