▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Զարմանալի չի լինի, որ Իվետայի «քծնող գրառումը» ևս լինի իր հետ կնքված կոմերցիոն պայմանագրի կետ»

Արեգ Սավգուլյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Իրարամերժ, հակասական իրողությունների ժամանակներում ենք ապրում։ Մեկը շահի հետևից վազում է և համալիրի բեմում տռճիկ տալիս իբրև միակ արտիստ, մյուսը՝ շարժվում է Հայրենիքի գաղափարի հետևից և հռչակվում որպես ահաբեկիչ և բանտարկվում նիկոլածին արդարադատության կեղտոտ զնդանում։

Ինչպիսին պետք է լինի հայ կնոջ հավաքական կերպարը։ Վերջերս Իվետան Նազենիի հյուրն էր և ասում էր, որ հայությունը որպես հանդիաստես դեռ խակ է և ինքը համենայն դեպս իրեն համարում է կարծրատիպային պարսպի փշրողներից մեկը (ոչ բառացի)։ Շատ վատ է, որ պահպանողականությունը, զսպվածութությունը, համեստությունը ընկալվում են այդպես «միակի» կողմից։

Իվետա Մոգականովնան հուզառատ գրառում է արել, որը բոլորին արդեն հայտնի է «իր վարչապետի սրտի միակ արտիստը լինելու և 7000 հոգուն գերելու մասին», ուղղակի մի փաստ, ես չգիտեի որ #իրականհայաստանի սահմանադրությամբ քաղծառայողները նաև քաղաքական գործիչներ են։

Հ.Գ. Զարմանակի չի լինի, որ Իվետայի «քծնող գրառումը» ևս լինի իր հետ կնքված կոմերցիոն պայմանագրի կետ, բայց եկեք չքաղաքականացնենք։

Դիտեք նաև՝

 

***

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին