Տեսանյութն՝ Asekose.am-ի տելեգրամյան ալիքում
Անուշ Կլեկչյանի գրառումը՝ կից տեսանյութով․ «Լայնամասշտաբ հրդեհներ են Ճամբարակի տարածաշրջանում։ Հրդեհը տարածվել է Թթու ջուր գյուղի հարակից դաշտերում ու լեռներում` հասնելով մինչև Տավուշի մարզի սահմանային գոտի։ Տարածքում հրդեհաշիջման աշխատանքներ գրեթե չեն իրականացվում։ Հատուկենտ հրշեջ բրիգադներ միայն հերթապահություն են իրականացնում։ Ըստ ականատեսների` հրդեհն սկսվել է օրեր առաջ և հիմա դարձել անկառավարելի»։


