▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Սիգարների սիրահար Գևորգ սրբազանը ևս դասակարգվեց Փաշազադեի աջակողմյան դասում»․ Էդգար Ղազարյան

Լրագրող Կորյուն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Կան Միքայել և Բագրատ սրբազաններ, որոնք, հանուն իրենց ազգի, հավատի ու պետության, պատրաստ են տառապանքների միջով անցնել: Եվ կան Գևորգ ու Աբրահամ սրբազաններ, որոնք հանուն շահի պատրաստ են խոնարհվել չարիքի առաջ», ապա նաև լուսանկար է ներկայացրել ու հավելել․« Մի հատ էլ խոնարհվում ա առաջը, ծնկի էլ իջի, անսկզբունք արարած»:

Հասարակական գործիչ Էդգար Ղազարյանն էլ գրել է․ «Հայ առաքելական Սուրբ եկեղեցու դեմ ադրբեջանա-թուրքական հրոսակախմբի պայքարին միացած, սիգարների սիրահար, Մասյացոտն թեմի առաջնորդ Գևորգ սրբազանը ևս դասակարգվեց Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Ալլահշուքյուր Փաշազադեի աջակողմյան դասում»։

Նշենք, որ ինչպես նախորդ անգամ Վայոց Ձորի, այնպես էլ այս անգամ Արարատ գյուղի պատարագին, որին ներկա էին Փաշինյանը և այլ պաշտոնյաներ, բացումը կատարում է թեմի առաջնորդը` այս անգամ` Մասյացոտնի թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը։ Պատարագը մատուցում էր մեկ այլ եկեղեցու` Արտաշատի քահանա Երվանդ Բաբայանը։

Սուրբ Հովհաննես եկեղեցու հիմնական քահանան` Տեր Հարությունը, Փաշինյանի հայտարարության օրը՝ որ գնալու է Արարատ, արձակուրդ է գնացել։ Տեր Երվանդն Արարատ գյուղ է ուղարկվել Մասյացոտնի թեմից։

Արարատը Վազգեն Սարգսյանի հայրենի գյուղն է։ Եկեղեցու մուտքի մոտ տեղադրվել է նրա անունը կրող հուշաքար։ Ի դեպ, այսօրվա պատարագին մասնակցում էր նաև նրա եղբայրը` Արամ Սարգսյանը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին