Մարզական մեկնաբան Ռոբերտ Գասպարյանը գրում է․
«Կարևորի մասին.
Ժողովուրդ ջան, եթե չգիտեք ռուսերեն, հեչ պարտադիր չի Նաիր Թիկնիզյանին հարցերը տալ ռուսերեն։ Դուք գիտեք հայերեն, կարող եք խոսել, Նաիրը՝ չէ։ Ասուլիսին 2 հոգի նստած է Ֆեդերացիայից։ Բերելով ասուլիսին ռուսախոս ֆուտբոլիստի, հաստատ կարող են ապահովել ռուսերենից հայերեն թարգմանությունը։
Հայաստանի Հանրապետության պետական լեզուն ՀԱՅԵՐԵՆՆ Է։ Թիկնիզյանին ռուսերեն հարց տալով հաստատ իրա աչքը չեք մտնի, հաստատ չի գնալու հետո տուն/հյուրանոց ու ինչ-որ մեկին ասի «տղերք, էս հայ լրագրողները ռուսերեն տժժցնում էին»։ Չէ։ Ասելու ա․ «էս ինչ վատ էին խոսում ռուսերեն, վատ ակցենտով» և այլն։
Դուք այլընտրանք ունեք՝ տվեք հարցերը հայերեն, թող թարգմանվի, ձեր գործը չի մնացածը։ Պետրակովին էին ժամանակին ռուսերեն հնչում հարցեր, հայրանունով էին դիմում, իբր իրար հետ նախորդ օրը խմել էին:
Հաճոյանալու համար ռուսերեն մի տվեք հարցերը, մանավանդ, որ ձեր ռուսերենը չի փայլում։
Իսպանական ամոթ եմ զգում որ նայում եմ ասուլիսը հիմա»:
***