▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շախ և Մատ. Ստյոպիկը խոստովանում է, որ ընդունում է իր կարգալուծությունը․ Վազգեն Խաչատրյան

Վազգեն Խաչատրյանի գրառումը՝ կից տեսանյութով․

Շախ և Մատ. Ստյոպիկը խոստովանում է, որ ընդունում է իր կարգալուծությունը։ Հետևաբար նա անարժանորեն` իրեն թույլ է տվել պատարագ մատուցել և հպվել Հաղորդությանը` մեր Տիրոջ Սուրբ Մարմնին ու Արյանը, Որին իրավունք չունի ձեռքով հպվելու քահանայից ցածր որևէ մեկը։ ստյոպի'կ, ժողովրդի անունը տալիս, գոնե մտածե՞լ ես` քանի՞ հոգու ես ներքաշել պառակտման մեղքի մեջ ու պղծել քո այդ քայլով և գիտե՞ս որ` "Պառակտման մեղքը չի մաքրվում նույնիսկ նահատակության արյամբ". (Սուրբ Հովհան Ոսկեբերան)։ Իսկ կարգալույծին "հետևողը" պառակտման մեղքի մեջ է։ Ցավում եմ քեզ համար, որ ներսումդ հոգևոր ոչինչ չնկատվեց. աշխարիկ խաղերով փորձում էիր մանիպուլացնել, սադրել ու կռիվ հրահրել, որպեսզի "ՆԳՆ" աշխատակից պահապաններդ բռնեին մեզ, բայց չհաջողվեց, քանի որ` ճշմարտությունը զորեղ էր։ Իսկ մեր հանգիստ հարցադրումներում դու ագրեսիա էիր փնտրում, մոռանալով` բոլորովին վերջերս քո ագրեսիվ պահվածքն ու "պրիժոկներդ", երբ խոնարհ հոգևորկանները բերեցին կարգալուծությանդ լուրը։ Երևի փարիսեցիներն էլ այդպես էին մտածում և "Ստոիկյան փիլիսոփայություն" համարում հարցին հարցով պատասխանելը (Մատթ.21։25)։ Ասեմ, որ կադրից դուրս խնդրեցի նրան ապաշխարել, որ դա ամոթ չէ, այլ փրկության ճանապարհ և առաջարկեցի գնալ միասին, մասնակցել ժամերգությանը, որ մեկ ժամ անց պետք է տեղի ունենար Տեղերի "Աստվածամայր" եկեղեցում և ասացի, որ իր դարձին սպասում ենք բոլորս` բոլոր Հայ Առաքելական Ճշմարիտ Եկեղեցու հետևորդներս...։

Իսկ վերջում, սուրբ Պողոս առաքյալի խոսքերով ամոթանք, եկեղեցու դեմ ըմբոստացած կարգազանցին, որը անտեսում ու չի ուզում ընդունել իր կողմից կոպտորեն խախտած` Պողոս առաքյալի Աստվածաշնչյան հետևյալ պատգամները`

1 ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐԻՆ 6

1 Ձեզնից մէկը, եթէ խնդիր ունենայ իր ընկերոջ հետ, կը համարձակուի՞ դատուել անիրաւների առաջ, թէ՞ սրբերի առաջ։

4 Իսկ դուք, երբ այս հարցերի մասին վէճեր ունէք, որպէս եկեղեցու դատաւորներ նստեցնում էք մարդկանց, որոնք անարժէք են։

5 Յամօթ ձեզ եմ ասում։ Ձեր մէջ չկա՞յ այնչափ իմաստուն մէկը, որ կարողանայ արդար դատ անել իր եւ եղբօր միջեւ։

6 Բայց եղբայրը եղբօր դէմ է դատւում, այն էլ՝ անհաւատների առջեւ։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին