ՌԴ քննչական կոմիտեն բացահայտել է 10 տարի առաջ կատարված մոր և դստեր սպանությունը. Մոսկվայում դանակահարվել էին գործարար Խորեն Ղազարյանի կնոջը և 9-ամյա դստերը։
Պարզվել է, որ մարդասպանը օտարերկրյա քաղաքացի է։ Սկզբում նա լքել է Ռուսաստանը, ապա վերադարձել և ապրել Կոստրոմայում առանց գրանցման։ Իրավապահ մարմինները նրան այնտեղ ձերբակալել են, նա խոստովանել է մեղքը։
Մեղադրյալը նշել է, որ փորձել է թաքցնել իր հետքերը՝ լվանալով արյունը հագուստից, հատակից և կահույքից։ Մարդասպանը բնակարանից գողացել է առնվազն 3000 դոլար, զարդեր և այլ արժեքավոր իրեր։ Այնուհետև նա փախել է դեպքի վայրից՝ վերցնելով սպանության գործիք դանակը։
SHOT-ի տվյալներով՝ հանցագործը Մոլդովայի 32-ամյա քաղաքացի Ալեքսեյ Մելնիչուկն է։


