▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Դուք տղամարդ չեք, փալասներ եք»․ զոհվածի մայր

«Գռզո կոչեցյալի ու նմանատիպ տականքների հետ պետք է իրենց լեզվով խոսել։ Գռզո ես, Ալեն ես, թե ինչ երևույթ ես, ես թքած ունեմ բոլորիդ վրա»,- ֆեյսբուքյան եթերում ասել է 2023թ. սեպտեմբերի 19-ին Արցախում նահատակված Տիգրան Ավետիսյանի մայրը՝ Ադելինա Ավետիսյանը՝ անդրադառնալով ՔՊ-ական Խաչատուր Սուքիասյանի աղմկահարույց հայտարարությանը։ «Այ, որ սգո օր հայտարարած լինեիք, կիմանայիք, թե Արցախում մի օրվա մեջ քանի զոհ է եղել։ Այ փալասներ, փողոցայիններ, եթե հետամուտ լինեիք, կիմանայիք՝ մեկ օրվա մեջ էդ տղաներն ինչ են արել»,- ասել է Ադելինա Ավետիսյանը։ «Հերիք է անընդհատ ցավացնեք ծնողներին, երեկ բազմաթիվ ծնողներ վատացել են։ Ծնողներ կան, որ երկու որդիներն են Պանթեոնում հողարկավորված․․․դուք տղամարդ չեք, փալասներ եք, Գռզո կոչեցյալ»,- ասաց տիկին Ադելինան։
Մանրամասները՝ տեսանյութում։

***

Լրագրող, հանրային գործիչ Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Պետք չի նեղսրտել, հուզվել կամ նյարդայնանալ Խաչատուր Սուքիասյանի, Ալեն Սիմոնյանի կամ Նիկոլ Փաշինյանի ապազգային հայտարարությունների պատճառով։
Նրանք այլ բանի ունակ չեն, քան ատել Արցախը և ազգամիջյան պառակտում առաջացնելու անվերջ փորձեր անել։
Նրանցից սպասել որևէ հայանպաստ քայլ կամ խոսք նույն է, թե Էրդողանից սպասել Հայոց ցեղասպանության կամովին ճանաչում կամ Ալիևից սպասել Արցախի կամովին ճանաչում Հայաստանի կազմ։
Մենք չենք նյարդայնանում, չէ՞, երբ շակալները հարձակվում են մեզ վրա կամ որ Ալիևը ցինիկաբար ծաղրում ու սպառնում է մեզ։
Հետևաբար պետք չէ նյարդայնանալ Գռզոյի, Ալենի կամ Նիկոլի խոսքերից։
Շուտով նրանք բոլորը կլինեն ճաղերի հետևում' պետական դավաճանության, սահմանադրական կարգի տապալման, կոռուպցիայի և առանձնապես ծանր այլ հանցանքների համար»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին