▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բիբինի նամակը շանտաժ է, այն էլ՝ չմտածված

ՀԷՑ-ի տնօրեն Բիբինի նամակը Նազարյանին գործունեության լիցենզիայից հրաժարվելու սպառնալիքով, քանի որ իր պահանջած 17 դրամի փոխարեն հանձնաժողովը բավարարել էր միայն 7 դրամը, իրականում շանտաժ է, և այն էլ՝ չմտածված:

Եթե ՀԷՑ-ը գնա այդ քայլին, ապա դա ՌԴ-Հայաստան հարաբերություններում այնպիսի մի սեպ կխրի, որ նախկինի վերադարձի ակնկալիք այլևս երբեք չի լինի: Զարմանում եմ, որ դա չեն հասկացել Մոսկվայում, որ թույլատրել են նման նամակի առաքումը, եթե, հարկե, այն բիբինյան նախաձեռնություն չի:

Երկրորդ դեպքում մոտակա ժամանակահատվածում ականատես կլինենք Բիբինի պաշտոնաթողությանը:

Վախթանգ Սիրադեղյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին