▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աշխարհի 5 ամենավտանգավոր աղանդները

1. Դրախտի դարպասներ

Այս աղանդը հիմնվել է ԱՄՆ-ում 1975 թվականին Մարշալ Էփփլուայթի կողմից։ 1971 թվականին նա հոգեբուժարանում ծանոթացավ բուժքույր Բոննի Լու Նեթթլզի հետ, ում հետ էլ հետագայում սկսեցին դասավանդել ուսանողների, հիպպիների ու թափառաշրջիկների՝ իրենք իրենց անվանելով «Երկուսը» և «Վիննի և Թուխ»։
Այս աղանդի հետևորդները հավատում էին, որ անհրաժեշտ է լքել մարմնական կաղապարը ու այդ կերպ դուրս գալ զարգացման նոր մակարդակ։ 1975 թվականին այս սեկտայի ադեպտները տեղափոխվեցին արևելյան Կոլորադո ու սկսեցին սպասել թռչող ափսեների հայտնվելուն, որոնք պետք է նրանց համբարձեին «հաջորդ աստիճան»։ Այն բանից հետո, երբ տիեզերանավը չհայտնվեց, հետևորդների մեծամասնությունը լքեց աղանդը, բայց պարագլուխների հետ մնացին 50 հոգի։ Այս 50 հոգու հետ նրանք շարունակեցին քարոզել ու նորանոր կողմնակիցներ ներգրավել և հանգանակություններ հավաքել աղանդի համար։
Համայնքն ապրում էր շատ խիստ օրակարգով։ Բոլոր անդամները պարտավոր էին կրել ձեռնոցներ ու ծածկել գլուխները կապյուշոններով, որպեսզի նրանց մարմնի բաց հատվածները երբեք չհպվեին ուրիշներին ու չառաջացնեին  «արատավոր ցանկություններ»։ Նրանք նաև պարտավոր էին հրաժարվել իրենց ընտանիքներից ու հետևել այլ անդամներին։ Սեկտայի անդամներն սկսեցին նախապատրաստվել զանգվածային ինքնասպանության, երբ իմացան, որ երկրին է մոտենում Հեյլ-Բոպպի գիսաստղը։ Պարագլուխների քարոզների համաձայն, դա իրականում տիեզերանավ էր, որում հայտնվելու համար պետք էր ինքնասպան լինել։ 1997 թվականի մարտի 26-ին աղանդի 39 անդամները զանգվածային սուիցիդ գործեցին՝ ընդունելով մրգային ժելեի հետ խառնած ֆենոբարբիտալ ու դրա վրայից օղի խմելով։
2. Աում Սինրիկե

Աում Սինրիկեն (ներկայում՝ Ալեֆ) հիմա ճանաչված է որպես դեստրուկտիվ, տոտալիտար, ծայրահեղական ու ահաբեկչական սեկտա։ Այն հիմնվել է Ճապոնիայում 1987 թվականին՝ Սեկո Ասահարայի կողմից։ Մինչ այդ վերջինս զբաղվում էր դեղերի վաճառքով, բայց ձերբակալվեց կեղծ դեղորայք իրացնելու համար։ Այնուհետև Ասահարան բացեց յոգայով ու մեդիտացիայով զբաղվելու սրահ, բայց շուտով փոխեց իր կազմակերպության կվալիֆիկացիան՝ դարձնելով այն կրոնական։

Այս աղանդը ներգրավեց բազմաթիվ ճապոնացի ուսանողների, որոնք սովորում էին հեղինակավոր ԲՈւՀ-երում, ինչի համար սկսեց վայելել էլիտար աղանդի համբավ։ Ժամանակի ընթացքում այն բացեց իր մասնաճյուղերը Նյու Յորքում, Բոննում և Շրի Լանկայում։ Աղանդավորների հիմնական խնդիրը համարվում էր լուսավորվելու ձգտումը, իսկ դրան հասնելու համար նրանք պետք է անցնեին փուլերով՝ առանց վարանելու կատարելով իրենց առաջնորդի հրամանները, որին աղանդավորները համարում էին Մեսսիա։
Ասահարան գուշակություն արեց, համաձայն որի՝ 1999 թվականի օգոստոսի 1-ին գալու էր աշխարհի վերջը, և կարգադրեց իր հետևորդներին՝ ակտիվորեն նախապատրաստվել դրան։ Այսպես, 1995 թվականին նրանք ահաբեկչական գործողություն իրականացրեցին Տոկիոյի մետրոյում, որի արդյունքում զոհվեց 12 և տուժեց ևս 5000 մարդ։ Որպես զենք նրանք օգտագործել էին թունավոր զարին գազը, որի հետքերը հայտնաբերվեցին աղանդին պատկանող շենքում։ Այս գործողությունն այն բանի պատճառ էր, որ Ասահարան ուզում էր ուշադրություն գրավել իր կազմակերպության համար ու սկսեր «չարի ու բարու միջև վերջին ճակատամարտը»։ Նրան ձերբակալեցին ու մեղադրեցին ահաբեկչության մեջ, բայց դատավարությունն ավարտվեց միայն 2004 թվականին։
Արդյունքում Ասահարան դատապարտվեց մահապատժի, որն առ այսօր ի կատար չի ածվել, քանի որ նրա կազակերպությանը վերաբերող մի շարք դատական պրոցեսներ դեռ չեն ավարտվել։

3. Միավորման եկեղեցի կամ Մունականներ

Այս աղանդը հիմնվել է Մուն Սոն Մենի կողմից 1954 թվականին Սուլում։ Ներկայում այն ունի 5-7 միլիոն հետևորդ աշխարհում։ Շատ երկրներում այն ճանաչվել է որպես դեստրուկտիվ ու տոտալիտար աղանդ, որի անդամները հավատում են, որ իրենց հիմնադիրն ընտրվել է Հիսուսի կողմից, որպեսզի «վերականգնի Աստծո իդեալական թագավորությունը»։ Այս աղանդի դոկտրինն իրենից ներկայացնում է քրիստոնեության դոգմաների միախառնում միստիցիզմի, շամանիզմի ու օկուլտիզմի հետ, ինչպես նաև փոխառություններ ունի մի շարք արևելյան կրոններից։

1960 թվականի մարտին Մունն ամուսնացավ Հան Հակչայի հետ և հայտարարեց, որ իր կինը «Վերականգնված Եվան է»։ Այդ օրվանից ի վեր այս աղանդի գլխավոր ավանդույթներից մեկը դարձավ զանգվածային ամուսնական արարողությունների անցկացումը, որոնք պետք է դառնան քայլ դեպի փրկություն։
Ուշագրավ է, որ, ըստ Մունի, մարդկությունը կարելի է «մաքրել»՝  «պարգևելով» աղանդի կին հետևորդներին Աստծո սերմով։ Այսինքն՝ հենց Մունի սերմով։ Սակայն, քանի որ նա ֆիզիկապես չէր կարող քնել աղանդի բոլոր կանանց հետ, ապա նրանց հանձնարարում էր խմել մի հեղուկ, որի մեջ լուծված էր իր սերմնահեղուկը, և դրանից հետո նա կարող էր երեխա ունենալ աղանդի անդամ ցանկացած տղամարդուց։
Մունականները պարտավոր են կտրել բոլոր կապերն իրենց ընտանիքների հետ, ապրել 5-10 հոգանոց խմբերով, որտեղ մենակ մունականներ կլինեն, աղոթել, աշխատել կամ էլ փող մուրալ։

4. Սաենտոլոգներ

Սաենտոլոգիա աղանդը հիմնվել է Լոս Անջելեսում դեռ հեռավոր 1954 թվականի փետրվարի 18-ին՝ Ռոն Հաբբարդի կողմից։ Ներկայում Եվրոպայի շատ երկրներում այն համարվում է առևտրային կազմակերպություն, բայց որոշ երկրներում էլ այն դասվում է տոտալիտար սեկտաների շարքին։ Սաենտոլոգները հավատում են, որ աշխարհի ոչնչացումից հետ, որն անխուսափելի է, կյանքի իրավունք ունենալու են միայն, այսպես կոչված, տետանները։

Համաձայն Հաբբարդի տեսության՝ տետանները ստեղծել են տիեզերքը, ու հենց նրանց են բոլորը պարտական իրենց կյանքով, սակայն հետո տետանները կորցրել են հիշողություններն իրենց բուն էության մասին ու սկսել են իրենց մարդ արարած զգալ։ Որպեսզի նրանք աշխարհի վերջից հետո ստանան կյանքի իրավունք, անհրաժեշտ է «արթնացնել ներսիդ տետանին» ու անցնել Սաենտոլոգիայի եկեղեցու կուրսով, որի արժեքը կարող է հասնել մինչև մի քանի հարյուր հազար դոլար։
Կուրսի յուրացումից հետո աղանդի անդամները կարող են համարել իրենց սուպեր մարդիկ, ում հոգևոր զարգացածության աստիճանն էականորեն ավելի բարձր է «չլուսավորվածներից»։ Այս աղանդի շարքերում են այնպիսի հռչակավոր մարդիկ, ինչպիսիք են Թոմ Քրուզը, Ջոն Տրավոլտան, Պրիսցիլլա Փրեսլին ու շատ ուրիշ հոլիվուդյան աստղեր, մեծահարուստներ և քաղաքական գործիչներ։

5. Ժողովուրդների տաճար

Այս աղանդը համարվում է աշխարհի ամենավտանգավոր աղանդներից մեկը, որը հիմնվել է 1955 թվակակնին Ջիմ Ջոնսոնի կողմից։ Աղանդի «ծաղկունքն» սկսվեց 70-ականներին, երբ այն իր մասնաճյուղերը բացեց մի քանի նահանգներում։ Ջոնսը համակրանք էր զգում կոմունիստների նկատմամբ ու քարոզում էր «առաքելական սոցիալիզմ»։

1974 թվականին Ջոնսն ու իր հետևորդներն ստիպված էին լքել ԱՄՆ-ը, քանի որ իշխանություններն սկսել էին հետաքրքրվել այս կազմակերպության գործունեությամբ, իսկ աղանդավորների հարազատները պահանջում էին մանրամասն հետաքննել կազմակերպության գործունեությունը՝ արդարացիորեն համարելով, որ պարագլուխը հսկայական ազդցություն ուներ իր ադեպտների վրա ու պահանջում էր անվերապահորեն ենթարկվել իրեն։
Աղանդավորները հիմնեցին իրենց նոր բնակավայրը Գայանայում և անվանեցին այն Ջոնսթաուն։ 16 քառակուսի կիլոմետր մակերեսով տարածքի վրա տեղակայվեցին կազմակերպության 900 հետևորդներն ու սեկտային անդամները, համայնք ստեղծեցին, որը զբաղվում էր գյուղատնտեսությամբ, անտառահատությամբ, ինչպես նաև կառուցեցին մանկապարտեզ և ակումբ։ Աղանդը շարունակում էր մնալ ԱՄՆ հատուկ ծառայությունների ուշադրության կենտրոնում, սակայն Ջոնսին հաջողվում էր համայնքի անդամների կենսակերպի մասին դրական պատկերացում ստեղծել։
Միևնույն ժամանակ, այն քչերը, ում հաջողվել էր ազատվել սեկտայի ճիրաններից ու փախչել, նշում էին, որ Ջոնսը հաճախ հասնում էր իր ուզածին ֆիզիկական բռնության միջոցով, ինչպես նաև թմրանյութերի բռնի ներարկումներ անելով։ Արդյունքում Ջոնսթաունում իրականացվեց պատմության ամենազանգվածային ինքնասպանություններից մեկը․ 1978 թվականի նոյեմբերի 18-ին Ժողովուրդների տաճարի 920 անդամներ սպանվեցին կամ էլ ինքնասպան եղան՝ ցիանիդի լուծույթ ընդունելով։ Ինքը՝ Ջոնսը, ինքնասպանություն էր գործել կամ էլ սպանվել էր իր հետևորդներից մեկի կողմից։ Այս ամենը նա մատուցել էր որպես «Հեղափոխական ինքնասպանություն»։ 1979 թվականին այս աղանդը ճանաչվեց որպես դեստրուկտիվ սեկտա ու պաշտոնապես արգելվեց։
Դեսից-դենից
Աղբյուր՝ ԲլոգՆյուզ
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին