▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Անորան» ստացավ 5 Օսկար, այդ թվում՝ լավագույն ֆիլմի համար

Տեսանյութը՝ Asekose.am-ի տելեգրամյան ալիքում

«Անորան» արժանացել է «Օսկար»-ի «Լավագույն ֆիլմ» անվանակարգին՝ առաջ անցնելով ինը այլ ֆիլմերից, այդ թվում՝ Էդվարդ Բերգերի «Կոնկլավը», Բրեդի Քորբեթի «Բրուտալիստը» և Քորալի Ֆարգիթի «Նյութը»:

Մրցանակը ստացել են գրող/ռեժիսոր Շոն Բեյքերը, պրոդյուսեր և գործընկեր Սամանթա Քուանը և երկարամյա պրոդյուսեր Ալեքս Կոկոն։

Ընդհանուր առմամբ երեկոն հաղթական էր «Անորա» ֆիլմի համար, որը ստացավ 5 ոսկե արձանիկ։ Այդ թվում՝ Լավագույն դերասանուհի (Մայքի Մեդիսոն), Լավագույն մոնտաժ, Լավագույն ռեժիսոր և Լավագույն օրիգինալ սցենար անվանակարգերում։

Իր ելույթի ժամանակ Բեյքերը բուռն խնդրանք է արել՝ փրկել կինոթատրոնները Միացյալ Նահանգներում: Նա խնդրել է ռեժիսորներին շարունակել ֆիլմեր նկարահանել մեծ էկրանի համար, դիստրիբյուտորներին՝ կենտրոնանալ ֆիլմերի թատերական թողարկումների վրա, իսկ մարդկանց՝ շարունակել ֆիլմեր դիտել կինոթատրոններում:

«Անորան» էկզոտիկ պարուհու պատմությունն է, ով հանդիպում և սիրահարվում է ռուս օլիգարխի շվայտ որդուն։ Երբ զույգն ամուսնանում է վերջինի քմահաճույքով, սկսվում է իրադարձությունների բուռն շղթան։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին