Ինչու Ադրբեջանը չցանկացավ ընդունել հայ աշակերտներին. պատճառները շատ պարզ են, քան կարելի է ենթադրել՝ տարիներ շարունակ այդ երկիրը տանում է հակահայկական աբսուրդի հասնող քարոզչություն, որի տարրերից է նաև այն, որ իբր մեր երկրի կրթական մակարդակը ևս հետ է մնում իրենցից և իբր իրենց դպրոցները ՏԱՂԱՆԴՆԵՐ են աճեցնում, իսկ Հայաստանում վիճակը վատ է:
Պատկերացրեք, ինչ տեղի կունենար, եթե մեր երեխաները հաղթող ճանաչվեին, իսկ դրանց նախադրյալները կային: Մասնավորապես վերջերս Երևանում անցկացված Մենդելեևի անվան քիմիյայի միջազգային օլիմպիադայի արդյունքներն են, որտեղ մերոնք բարձր տեղեր գրավեցին, իսկ այս օլիմպիադան ավելի բարդ է, քան Բաքվում կայանալիքը: Հարևան երկրում նույնիսկ հայ աշակերտներից են վախենում, ցավաlի է:
Կարդացեք նաև` ԿԳՆ -ն` հայ աշակերտների՝ Բաքվում կայանալիք օլիմպիադային չմասնակցելու պատճառների մասին