▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանը հաղորդում է ԶՈւ կորստի մասին. հանգամանքները կասկածելի են

Ադրբեջանական «Ազադլիգ» թերթի փոխանցմամբ՝ հունիսի 13-ին զորամասում սպանվել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Դևրիշով Էլվին Էթիբար օղլուն, որը զորակոչվել էր Բալաքանի շրջանի Քաթեխ գյուղից:

Հետաքրքիր է, որ մեկ այլ ադրբեջանական մեդիա ռեսուրս՝ MeydanTV-ն գրում է, թե 18-ամյա այս երիտասարդը սպանվել է «թշնամու դիպուկահարի գնդակից առաջնագծում»՝ հրապարակելով վերջինիս լուսանկարը: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն այս պահի դրությամբ լռում է սույն դեպքի առնչությամբ: 

Անի Մարգարյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին