▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանցիները հարձակվել են իմ Youtube-յան ալիքի վրա ՝ ջնջել 6 երգ․․․Էրիկ Կարապետյան

Երգիչ Էրիկ Կարապետյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ 

Օրը կրկին սկսվեց շատ հետաքրքիր․ Մեր օրինախախտ հարևանները կրկին չեն հանդարտվում ու այս անգամ էլ կեսգիշերից հարձակվել են իմ Youtube-յան ալիքի վրա ՝ կեղծ հղումներ անելով - ջնջել 6 երգ ՝ նշելով որ դրանք էլ են ադրբեջանական։

և իհարկե իրենց սովոր ձևով ՝ շանտաժի միջոցով փորձում են վերականգնել իրենց կատարումներից մեկը , որը մենք արդեն հեռացրել ենք Youtube-ից և երբեք չենք վերականգնելու։

Իմ Երգերը մոտ օրերս կվերականգնվեն անկասկած , իսկ նման էժանագին քայլերն ինձ չեն վախեցնում և ընդհանրապես չեն կանգնեցնելու ՝ անգամ եթե ջնջեն բոլոր հաշիվներս !

Ցավոք չեմ կարող չնշել .

Այս օրերին մինչ ես պայքարում եմ ադրբեջանցիների դեմ իմ իրավունքները վերականգնելու համար ՝ իմ հայրենակիցներից ոմանք նյութեր են տեղադրում «Սկանդալ, Վիճաբանություն, Գումարներ ,Բամբասանք» և այլ սխալ ու անհիմն վերնագրերով ՝ արատավորելով իմ անունն ու համբավը !

Կոչ եմ անում դադարեցնել այդ ամենն ու չխանգարել ինձ ՝ կարևոր պայքարում !

Դիտեք նաև՝ Asekose.am-ի արխիվից

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին