Դիտեք նաև՝
«Կյանքի ուղիներով» հաղորդմանը հյուրընկալվել էր դերասան Անդրանիկ Հարությունյանը։
Դերասան դառնալու համար լուրջ քայլեր սկսել է անել միայն բանակից հետո։ Մասնագիտական կրթություն ստանալ չհաջողվեց, թեև ցանկություն կար ու նաև փորձեր եղան։Դա, սակայն, ամենևին էլ չխանգարեց, որ Անդրանիկը հարթի իր ճանապարհը թատրոն, ապա նաև հեռուստատեսություն.
«Երկու քննություն էլ 19 բալով անցա։ Հիմա կարող ա բացահայտում լինի. 3-րդ քննությանը Սոս Սարգսյանը նստած էր քննության վայրում։ Այդ ընթացքում թեթև վեճ էր եղել թատերական ինստիտուտում՝մեկին վնասել էի,մի քիչ գողականի մոմենտ ա սա։Վարպետը տեսավ, ասեց՝«Անդրանիկ ջան, քեզ չեմ ընդունելու դու հանցագործ ես, դերասան չես դառնալու»։ Այդպես դուրս մնացի ինստիտուտից։
Տարիներ անց Կամերայինի բեմում ինձ տեսավ, բարձրացավ պաչեց ու ասեց՝«նենց վատ եմ զգում, որ քեզ չընդունեցի՝սենց տաղանդավոր երիտասարդ»։
Երբ Կամերային թատրոնում էր արդեն որպես դերասան, ընկերացավ Ռաֆայել Երանոսյանի հետ, և որոշեցին հումորային դուետ ձևավորել, որովհետև այդ շրջանում ձևաչափը տարածված էր։ Միասին աշխատեցին ավելի քան տասը տարի, որից հետո որոշեցին առանձնանալ և անհատապես ներկայանալ.
«Վերջին 5տարին շփումը դադարեցվել է էն իմաստով, որ ես առանձին գործունեություն եմ ծավալում, ինքն` առանձին։ Դրա համար գործնական առումով շփում որպես էդպիսին չկա։ Հաճախ չենք էլ հանդիպում, հանդիպելուց էլ ջերմ հարաբերություններ են։ Ոչ գործընկերություն կա, ոչ ընկերություն։ Խառնա ինքն էլ, ես էլ ,ուշ -ուշ ենք տեսնվում, բայց էն ընկերությունը, որ եղել ա ժամանակին՝ չկա»։
Աղբյուրն՝ այստեղ
Դիտեք նաև՝