▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սասուն Միքայելյանը, ևս 9 պատգամավոր երաշխավորություն են ներկայացրել Նորատուսցի Ալիկի համար

armtimes.com-ը գրում է. Ազգային ժողովի ԵԼՔ խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանն ու ԱԺ Ծառուկյան դաշինքի 9 պատգամավոր քրեական հեղինակություն Նորատուսցի Ալիկ մականունով հայտնի Ալիկ Բանդուրյանի համար անձնական երաշխավորություն են ներկայացրել դատարան:

Այսօրվա նիստին Բանդուրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը դատարանին միջնորդեց պատգամավորների անձնական երաշխավորությամբ Բանդուրյանին ազատել կալանքից: Նորատուսցի Ալիկին ազատ արձակելու միջնորդություն նաեւ նախորդ նիստին էր ներկայացվել, սակայն դատարանը մերժել էր:

 

 

 

 

 

Ծառուկյան դաշինքի պատգամավորներն են՝ Արարատ Զուրաբյանը, Արթուր Մանուկյանը, Սերգեյ Բագրատյանը, Վահան Հայրապետյանը, Դավիթ Մանուկյանը, Հրանտ Մադաթյանը, Մերուժան Սիմոնյանը, Տիգրան Ստեփանյանը, Արայիկ Աղաբաբյանը:

 

 

 

 

 

Նրանք, ինչպես նաեւ Սասուն Միքայելյանը, Բանդուրյանի վերաբերյալ երաշխավորագրում նշել են, որ սույն գործով ամբաստանյալ Ալիկ Բանդուրյանն ազատ արձակվելու դեպքում չի խոչընդոտի գործի քննությանը, վարույթն իրականացնող մարմնից չի թաքնվի, ինչպես նաեւ չի դրսեւորի ոչ պատշաճ վարքագիծ: Եթե դատարանը բավարարի միջնորդությունը, ապա պատգամավորներից յուրաքանչյուրը պետք է դատարանի դեպոզիտ հաշվին վճարի 500 հազար դրամ:

Ալիկ Բանդուրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը կրկին հիշեցրեց՝ իր պաշտպանյալը առողջական խնդիրներ ունի, դատարան է բերվում սայլակով՝ չհարմարեցված մեքենայով: Միջնորդության դեմ առարկեց մեղադրող դատախազ Գեւորգ Գեւորգյանը եւ խնդրեց այն ամբողջությամբ մերժել:

 

 

 

 

 

 

Վերջինս նշեց, որ Բանդուրյանին կալանքի տակ պահելու հիմքերը չեն վերացել, ի թիվս այլ հիմքերի, նա նշեց այն հանգամանքը, որ գործում առկա են տվյալներ այն մասին, որ Բանդուրյանը նախաքննության ընթացքում արդեն իսկ փորձել է ապօրինի ազդեցություն գործադրել մեկ այլ ամբաստանյալի՝ Պետրոս Իսրայելյանի, իսկ վերջինիս միջոցով էլ գործով վկաների նկատմամբ:

 Մասնավորապես՝ դատախազն ընդգծեց, որ Ալիկ Բանդուրյանը Պետրոս Իսրայելյանին հեռախոսազանգի միջոցով հորդորել է, որ վերջինս վկային զգուշացնի մահացած Մուշեղ Մուշեղյանի (դեպքի օրը սպանված) դեմ ցուցմունքներ տալ եւ ասել, որ «Լիա» գեղեցկության սրահում տեղի ունեցած միջադեպի ժամանակ Մուշեղյանն է նախահարձակ եղել: Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее