▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Նիկոլ Փաշինյանի ու կնոջ մեկնաբանությունները կարդալիս, իրենց փոխարեն ամոթ եմ զգում»․ Աշոտ Մելիքյան

«Անպարկեշտ փողոցային բառապաշարը պատել է ամբողջ լրատվական դաշտը։ Դա քաղաքական վերնախավից է գալիս։ Սկսած վարչապետից մինչև հասարակ օգտատեր՝ այդ բառապաշարը դարձնում են սովորական»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը։ Նրա խոսքով՝ այս առումով կարևոր են Արդարադատության նախարարության կողմից ներկայացված մի շարք օրենսդրական նախագծեր, որոնք ուղղված են մթնոլորտի առողջացմանը․ «Առաջարկվում է, որպեսզի վիրավորանքի ու զրպարտության հիմքով գործերը վերաբերեն ոչ միայն այն դեպքերին, երբ դրանք լրատվամիջոցներով են տարածվել, այլ նաև այն դեպքերին, երբ տարածվել է սոցիալական ցանցերում՝ օգտատերերի կողմից»,- ասաց Մելիքյանը՝ նշելով, որ և՛ վիրավորանքի, և՛ զրպարտության պարագայում տուժած մարդը դատարանի միջոցով հնարավորություն է ունենալու պահանջել հեռացնել տվյալ նյութը։ «Ո՞վ ասաց, որ հայհոյախոսությունը խոսքի ազատության հետ կապ ունի։ Այն, ինչ տեղի է ունենում սոցիալական ցանցերում, դա ուղղակի փողոցային մթնոլորտ է։ Յուրաքանչյուր ոք պետք է գիտակցի, որ իր խոսքի համար պետք է պատասխան տա․․․ Այն բառապաշարը, որով վարչապետն ու իր տիկինը արձագանքում են իրենց հասցեին վիրավորանքներին, ինձ համար դատապարտելի է։ Կարծում եմ՝ երկրի առաջին դեմքն ու իր տիկինը պետք է ավելի զուսպ լինեն և հասարակության համար օրինակ ծառայեն։ Երբ իրենց մեկնաբանությունները կարդում եմ, իրենց փոխարեն ամոթ եմ զգում, ավելին, իմ մտահոգությունները այդ առումով գրել եմ՝ հղում կատարելով վարչապետին։ Ցավոք՝ վարչապետը հավաստիացրել է, որ նույնկերպ շարունակելու է»,- ասաց Մելիքյանը։

***

Երկրի առաջին դեմքը և նրա կինը պիտի ավելի զուսպ լինեն. Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ

«Այն բառապաշարը, որով Փաշինյանն ու իր տիկինն արձագանքում են իրենց ուղղված վիրավորանքներին, ինձ համար սկզբունքորեն անընդունելի և դատապարտելի են։ Իրենց մեկնաբանությունները երբ ես կարդում եմ, ինքս ամոթ եմ զգում իրենց փոխարեն»,- ասուլիսին ասաց Աշոտ Մելիքյանը։ 

Վստահ է, որ հասարակությունն էլ քաղաքական վերնախավից է օրինակ վերցնում, և սա ուղիղ ճանապարհ է էլ ավելի այլանդակելու հասարակությանը և՛ մտածելակերպի, և՛ մարդկանց հետ հարաբերվելու առումով։ 

📎ՀՀ արդարադատության նախարարությունը շրջանառության մեջ է դրել նոր օրինագիծը, որով առաջարկում է, որ վիրավորանքի և զրպարտության հիմքով գործերը վերաբերեն ոչ միայն այն դեպքերին, երբ այդ վիրավորանքն ու զրպարտությունը ԶԼՄ-ով է տարածվել, այլև եթե այն տարածվում է սոցցանցերում անմիջապես օգտատիրոջ կողմից։

Մեդիա Կենտրոնում տեղի ունեցած զրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее