▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մասնավորապես ձեր պարագային մի խելքը բավարար չէ խելացի լինելու համար. Տեր Գաբրիելը՝ Ռուբինյանին

Տեր Գաբրիել քահանա Վարդանյանն արձագանքել է ԱԺ փոխնախագահ ՔՊ-ական Ռուբեն Ռուբինյանին.

«Եկեղեցու դեմ գործող խմբակի ներկայացուցիչ Ռ. Ռուբինյան,

  1. «Ճշմարտությունը ծաղրում են նրանք, ում ձեռնտու չէ այն ընդունել», իսկ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարածած հաղորդագրության ցինիկ ձևախեղումը խոսում է հանրության հանդեպ ձեր բացարձակ արհամարանքի մասին՝ համեմված դատարկաբանությամբ և դեմագոգիայով։ Երբ մարդը չունի սեփական միտք, նա ապրում է վերաշարադրելով ուրիշներինը՝ մի ցավալի իրողությամբ, որ դուք էլ եք հայոց այբուբենն օգտագործում:
  2. Ձեր կողմից ձևախեղված հայտարարությամբ ցույց եք տալիս, որ չեք կարողանում ներթափանցել հաղորդագրության տրամաբանության և բովանդակության մեջ, սակայն գովելի է, որ ընդունում եք Սուրբ Էջմիածնի տրամաբանությունը և եկեղեցական բոլոր հարցերի լուծումը վերագրում եք Ամենայն Հայոց Կաթողիկոսին և բոլոր հոգևորականներին: Ղեկավարությանը հաճոյանալու ձեր բարձր ունակությունը գերազանցում է ձեր գիտելիքներին և կարողություններին, ճիշտ կլինի, որ այսուհետև copy-paste անելու ժամանակ, ձեր փոքր խմբակի մեջ քննարկեք հայտարարության բուն բովանդակությունը և տրամաբանությունը, հասկանալու համար

«Իմաստունների խոսքերը և խրթնաբանությունները» (Առակաց 1:6): Մասնավորապես ձեր պարագային մի խելքը բավարար չէ խելացի լինելու համար»։

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее