▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Վազգեն Պողոսյանը, մի քույր, մի ախպոր, մի մարդ, մի կնիկ»․ Ծառուկյան

Հակակոռուպցիոն դատարանում իր գործով դատական նիստին այսօր ցուցմունք տվեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, որին մեղադրում են 2017 թվականի Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ ընտրողներին կաշառք տալու մեջ:

Ծառուկյանը դատարանին հայտնեց, որ իր գործով քննչական խմբում 100-ից ավելի քննիչ է եղել: «2700 հոգու քննել են, մեկը Ծառուկյանի անունը չի տվել»,- ասաց Ծառուկյանը՝ նշելով, որ միայն 5 անձի ցուցմունքի վրա իրեն մեղադրանք են առաջադրել:  «Վազգեն Պողոսյանը, մի քույր, մի ախպոր, մի մարդ, մի կնիկ»,- մասնավորեցրեց Ծառուկյանը:

Նա հրաժարվեց պատասխանել մեղադրողի հարցերին: Ծառուկյանի ցուցմունքն ամբողջությամբ՝ տեսանյութում:
Կարդացեք նաև՝ Նվեր Ծառուկյանը դեռևս չի հայտնաբերվել․ Քննչական կոմիտեից նոր մանրամասներ են հայտնում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее