Արամի անունը կրող փողոցի վրա, ավերակների վերածված շենքերից մեկի պատին, ուր կատուների ու շների հարևանությամբ իրենց վերջին օրերն են անցկացնում մի քանի անօթևաններ, ցուցանակ է փակցված` այդ տանը ապրել է Արամ Մանուկյանը:
Մեր ազգային կենսագրության մեջ կան անհատներ, որոնք իրենց պատմական
առաքելությամբ ու դերակատարությամբ, դուրս են ժամանակից, վեր սեփական կուսակցական սահմաններից ու իրենց աննահանջ տեղն են ապահովել ազգայինի ու պետականի տիրույթներում: Այդ ընտրյալներից մեկը Արամ Մանուկյանն է: Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադիրը, նույն հանրապետության Ներքին գործոց նախարարը, գործիչ, որին անվերապահ հավատով նվիրված էր ժողովուրդը, առաջնորդ, որի կոչով ոտքի կանգնեց ու Սարդարապատի հաղթանակով նորից կենսունակ դարձրեց 600 տարի ընդհատված պետականության զարկերակը։
Այդ շենքի ճակատյին պատն է մնացել այսօր` բոլդոզերի առջև մերկ ու անպաշտպան....
Ինչ ազդակներ ենք հաղորդում թշնամու շնչառությունը շարունակ իր թիկունքում զգացող հայ հասարակությանը: Հետո էլ զարմանում ենք, որ 10-րդ դասարանցու երազանքը <<ախրաննիկ>> դառնալն է, իսկ երիտասարդության 70% ը, ով մտածել գիտե ու անհանգիստ է իր հեռանկարով, իր ապագան տեսնում է Հայաստանի սահմաններից դուրս:
Խնդիրը շատ ավելի խորքային է, ու քանի որ պատմությունը այդպես էլ դաս չի դառնում մեզ համար` մեր նահանջները ու ներքին պարտությունները անխուսափելի են:
2010, փետրվար