▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի արտանետումը լցվում է գետը

Զանգեզուրի պղնձա-մոլիբդենային կոմբիանատի (ԶՊՄԿ) Արծվանիկի պոչամբարի թափոնաջրերն ինչպես միշտ լցվում են Նորաշենիկ գետն ու խառնվում Ողջի գետին։ Նկարահանման պահին կովերը մտան թափանոջրերի մեջ ու սկսեցին խմել դրանք։ Ո՞վ է ի վերջո վերահսկելու այս ոլորտն ու պատասխանատվության ենթարկելու էկոլոգիական հանցագործությունների հեղինակներին։ 

Սա ամենևին էլ առաջին դեպքը չէ, երբ ահազանգ է հնչեցվում կոնկրետ այս խնդրի հետ կապված։ Սակայն պետական լիազոր մարմինները չեն ձեռնակում և ոչ մի գործուն քայլ՝ վիճակը փոխելու ուղղությամբ։ Ահազանգը փոխանցում ենք համապատասխան լիազոր մարմիններին ու սպասում իրենց ողջամիտ արձագանքին և քայլերին։

Հիշեցնենք, որ ԶՊՄԿ-ի գլխավոր բաժնետերն է գերմանական «Քրոնիմետ» (CRONIMET) ընկերությունը և շահագործում է Հայաստանի ամենամեծ՝ Քաջարանի պղինձ-մոլիբդենային հանքավայրը։ Հարց է առաջանում. արդյո՞ք թույլ կտային այսպիսի անպատասխանատու վերաբերմունք բնական միջավայրի և ջրային պաշարների նկատմամբ իրենց հայրենի երկրում գերմանական «Քրոնիմետ» ընկերության ղեկավարներն, և ի՞նչ քայլեր կձեռնարկեին այդ երկրների պետական մարմիններն այսպիսի գործունեություն իրականացնող ընկերության նկատմամբ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more