▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Յան-ով վերջացող Ալիևները, կամ դավաճանների պակաս չունենք

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Յան-ով վերջացող Ալիևները կամ դավաճանների պակաս չունենք

«…յան»-ով վերջացող ազգաննուններ ունեցող բայց ազգության ու ազգային արժեհամակարգի առկայությունն ակնհայտորեն բացակայող երեք հատ անձնավորություններ իրենց բողոքը Հայաստանի նկատմամբ արտահայտելու ամենալավագույն ամբիոնը երկար փնտրտուքներից հետո գտել են Բաքվում:

Դրանք են՝ Վահան Մարտիրոսյան, Վահե Ավետյան և Սյուզան Ջաղինյան: Առաջին երկուսի մասին շատ է խոսվել, իսկ ահա այս երրորդը՝ նախկինում դատապարտված Սյուզան Ջաղինյանը իրեն հայտարարել է հայտնի լրագրող, Բաքվում հանդես է եկել մամլո ասուլիսով ու ջանք, եռանդ ու բառամթերք չի խնայել վարկաբեկել ու անվանարկել հայաստանյան իշխանություններին, հնչեցնելով տարատեսակ մեղադրանքներ և այլն և այլն...…

Ազգի դավաճան, դավաճանություն, քստմնելի արարածների հոգու վաճառվածություն և նմանատիպ այլ ձևակերպումներով եթե բնորոշվեն այս կենդանակերպերը ոչ մեկ չի մեղադրի հայրենասեր յուրաքանչյուր հայի:

Հայը առաջին հերթին ասոցացվում է որպես քրիստոնյա, ապա հայրենասեր: Այս տիպի դրսևորումները միգուցե բազմազգ երկրներում նորմալ է դիտվում, սակայն Հայաստանի և Ադրբեջանի այսօրվա հարաբերությունների ֆոնին նման դրսևորումները դավաճանություն են: Դավաճանությունը նման իրավիճակում ու առհասարակ, պետք է արժանանա հասարակական պարսավանքի, մերժման ու խայտառակության ու ոչ թե կոնկրետ այդ անձով պայմանավորված, այլ նրան զսպող ու բաց թողող բոլոր ագենտները ևս ներառած:

Ինչպես ասում են՝ հերոսների առակայությունը չի բացառում դավաճան խավարասերների գոյությունը:

Ի դեպ Սյուզան Ջաղինյանը նշել է, որ վերադառնալու է Հայաստան...

Վահագն Սարոյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more